Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                                                                                                                                               Նախագիծ

 

                                                                                                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                             ՕՐԵՆՔԸ

 

                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ Օրենսգրքով սահ­ման­ված վճարի» բառերը։

Հոդված 2 Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաև մետաղական օգտա­կար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդ­յուն­քում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար» բառերը։

 

Հոդված 3Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 

«1. Ռոյալթիի բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքում (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) առկա վճարվող յուրաքանչյուր մետացի իրացման շրջանառությունը:»։

Հոդված 4 Օրենսգրքի 209-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովան­դա­կությամբ․

«Հոդված 209 Ռոյալթիի դրույքաչափը։

  1. Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերը.

 

Մետաղի տեսակը

Միջազգային գինը (ԱՄՆ դոլար)

Դրույքաչափը

%

Պղինձ*

Մինչև 5500

4

 

5501-ից 6500-ը

6

 

6501-ից 7500-ը

13

 

7501-ից 8500-ը

19

 

8501-ից 9500-ը

24

 

9501 -ից 10500-ը

28

 

10501 -ից 15000-ը

39

 

15001 և ավելի

45

Մոլիբդեն*

Մինչև 10000

4

 

10001-ից 16000-ը

6

 

16001-ից 20000-ը

17

 

20001-ից 25000-ը

26

 

25001-ից 30000-ը

33

 

30001-ից 40000-ը

41

 

40001-ից 50000-ը

45

 

50001 և ավելի

48

Ոսկի**

Մինչև 1200

4

 

1201-ից 1400-ը

6

 

1401-ից 1700-ը

15

 

1701-ից 2000-ը

22

 

2001-ից 2300-ը

27

 

2301-ից 2600 -ը

31

 

2601 և ավելի

35

 

            *- միջազգային գինը ներկայացված է մեկ տոննայի համար

**- միջազգային գինը ներկայացված է մեկ տրոյական ունցիայի համար

 

  1. Բացի սույն հոդվածի առաջին մասով սահմանված մետաղներից այլ մետաղների ռոյալթիի հաշվարկման համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ 6 տոկոս դրույքաչափ։
  2. Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկի համար մետաղի միջազգային գին համարվում է հաշվետու եռամսյակի միջին գինը։ Յուրաքանչյուր եռամսյակի համար մետաղի միջազգային գինը հրապարակվում է ֆինանսների բնագավառում լիազոր պետական մարմնի կողմից կառավարության սահմանած կարգով։

 

Հոդված 5 Օրենսգրքի 211-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «Բնօգտագործման վճարի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ռոյալթիի» բառերը․
  2. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6 Օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասում «Ռոյալթի վճարողները մինչև հաշ­վետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «Ռոյալթի վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառե­րով։

Հոդված 7 Օրենսգրքի 222-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասում «մինչև հաշվետու ժամանակա­շրջա­նին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև հաշ­վետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառերով․
  2. 3-5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8 Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում «Բնօգտագործման վճարի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ռոյալթիի» բառերը և «, այդ թվում` սույն բաժնով սահմանված կար­գով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթաց­քում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերու­թյունը» բառերը հանել։

Հոդված 9 Ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
  2. Ռոյալթի վճա­րող­ները մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը ներառյալ՝

       1) Օրենսգրքի 52-54-րդ հոդ­վածներով սահ­ման­ված կարգով կազմում և հարկային մարմին են ներկայացնում 2021 թվա­կանի ռոյալթիի հար­կա­յին հաշվարկը․
       2) պետական բյուջե են վճար­ում Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կար­գով 2021 թվականի համար հաշ­վարկ­ված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումար­ները:

  • Քննարկվել է

    10.09.2021 - 27.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5204

Տպել

Առաջարկներ`

Vahe Vardanyan

27.09.2021

Առաջարկն ամբողջությամբ անհեթեթություն է և ենթակա հետ կանչման։ Նախ՝ հիմնավորուման մեջ հակասություններ գոյություն ունեն։ Օրինակ՝ մի տեղ նշվում է․ "Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 5500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված ռոյալթիի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։", այնուհետև շարունակության մեջ նշվում է․ "Մասնավորապես, պղնձի բորսայական գնի մինչև 5500 ԱՄՆ դոլարի շեմը ռոյալթիի դրույքաչափը սահմանվել է ռոյալթիի բազայի նկատմամբ 4%-ի չափով, քանի որ այդ գնի պայմաններում հանրապետությունում գործող ընկերությունների շահութաբերության մակարդակը 0% է։"։ Ակնհայտ է, որ իրականում ոչ մի լուրջ ուսումնասիրություն չի էլ արվել։ Թող ներեն հեղինակները, բայց այսպիսի վրիպումներ առաջին կուրսի ուսանողները կարող են իրենց թույլ տալ իրենց կուրսայիններում, այն էլ՝ ոչ բոլոր։ Երկրորդ՝ ընդունենք պղնձի գինը առաջին եռամսյակում կազմել է 5500 ԱՄՆ դոլար մեկ տոննայի համար, այսինքն ըստ հեղինակների ընկերությունները աշխատել են 0-ական շահութաբերությամբ, իսկ հաջորդ եռամսյակ գինը բարձրացել է մինչև 5600 ԱՄՆ դոլար մեկ տոննա պղնձի համար։ Այսինքն՝ ենթադրաբար ընկերությունը երկրորդ եռամսյակում պետք է արդեն ունենա շահույթ։ Եթե օրինակ մի ընկերություն մեկ եռամսյակում միջինում արտադրում է 1000 տոննա պղինձ, ապա ստացվում է, որ այդ եռամսյակում ընկերության հասույթը կկազմի 5500000 ԱՄՆ դոլար, ռոյալթին կկազմի 220000 ԱՄՆ դոլար (5500000*4%), իսկ ընկերությանը պայմանականորեն կմնա 5280000 ԱՄՆ դոլար (5500000-220000) և այն, ըստ հեղինակների կունենա 0-ական շահույթ։ Հաջորդ եռամսյակում պատկերը կլինի հետևյալը․ հասույթ՝ 5600000 ԱՄՆ դոլար, ռոյալթի 336000 ԱՄՆ դոլար (5600000*6%), իսկ ընկերությանը կմնա 5264000 ԱՄՆ դոլար (5600000-336000), որն ավելի փոքր է, քան 5500 ԱՄՆ դոլար գնի պարագայում։ Սա նշանակում է, որ ավելի բարձր գնի պարագայում ընկերությունը կգրանցի վնաս, քանի որ ընկերությանն ավելի քիչ գումար կմնա, քան 0-ական շահութաբերության մակարդակն է։ Ստացվում է, որ տվյալ փոփոխությամբ ավելի բարձր գնի պարագայում ընկերությունը վնաս կունենա, ինչը հակասում է հենց փոփոխության հիմնավորումներին և կբերի շատ անցանկալի հետևանքների։ Կարելի է շատ այլ հիմնավորումներ ևս բերել, սակայն սրանք արդեն պետք է բավարար լինեն, որ նախաձեռնությունը հետ կանչվի։ Հուսով եմ՝ ողջամտությունը կհաղթի։

Վարդան Մարգարյան

22.09.2021

Ռոյալթիի վճարման արդարացի մոտեցումը պահանջում է հաշվի առնել օգտակար հանածոյի հանքահանման եղանակը (բաց կամ փակ), օգտակար հանածոյի պարունակությունը (գրամ/տ կամ %/տ), մակաբացման գործակիցը (դատարկ ապառ/հանքաքար) և էլի շատ գործոններ: Չի կարելի անտեսել նաև ճյուղի նյութատարությունը, նյութերի և ռեագենտների մատակարարման տևողությունը, անընդհատ պահանջվող կապիտալ ներդրումները՝ գերարագ մաշվողականության միջավայրում և ճյուղի ռիսկայնությունը:

Վարդան Մարգարյան

22.09.2021

Նախագիծը ունի միակ դրական կողմ, որ ռոյալթին հաշվարկվում է փաստացի եռամսյակի իրացման արդյունքով, այլ ոչ թե կանխավճարային եղանակով (նախորդ տարվա արդյունքների հիման վրա): Առաջարկում եմ ռոյալթիի հաշվարկման բազան (մետաղների իրացումը) ընդունել այն նվազեցումներով (վերամշակում, աֆինաժ, տուգանային պարունակությունների գումարներ), որոնք ձեռնարկությունները իրացման պայմանագրով փաստացի վճարում են գնորդին միջազգայնորեն ընդունված պայմաններին համաձայն: Ռոյալթիի հաշվարկման բազան պետք է լինի փաստացի ստացված իրացման գումարը, ոչ թե կառավարության կամայական վերցրած սահմանափակումները:

Տեսնել ավելին