Հիշել նախագիծը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«16) կաշառք ստանալու, կաշառք տալու, ապoրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու նմանակում:»:

 

Հոդված 2.  Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.

«Հոդված 30.          Կաշառք ստանալու, կաշառք տալու, ապoրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու նմանակումը

  1. Կաշառք ստանալու, կաշառք տալու, ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու, կաշառք տալու, ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու, կաշառք տալու, ապօրինի վարձատրություն ստանալու, ապօրինի վարձատրություն տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ», «կաշառք տալ», «ապօրինի վարձատրություն ստանալ», «ապօրինի վարձատրություն տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (154.2-րդ, 200-րդ, 201-րդ, 311-րդ, 311.1-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.1-րդ կամ 312.2-րդ հոդվածներով) սահմանված իմաստով:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով և «կաշառք տալու» բառերից հետո լրացնել «,ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու» բառերը և կետադրական նշանը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    09.09.2021 - 26.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3288

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

14.09.2021

ապօօրինիի վարձատրություն ասելով դուք ինչ ի նկատի ունեք? հասարակ քաղաքացուն որը մեկ շաբաթով աշխատում է ինչ որ մի այլ քաղաքացու առանձնատանը վերանորոգելով այն և վճարվում է դրա համար? դա ապօրինի չի և կարծում եմ այդպիսի աշխատանքից հարկ գանձելը հանցագործության հավասար արարք է քանի որ անարդար է մարդուն զրկել իր ապրուստի միակ շահույթից որը չի հանդիսանում բիզնես ինչպես նաև այլ հհ քաղաքացիների աշխատանքը որի վարձատրությունը չի գերազանցում 300000հհ դրամը, այդքան շատ եք հարկեր ուզում գանձել գանձեք այն անձանցից օվքեր Ունեն մեծ բիզնեսներ, բանկեր, խանութներ, իսկ հասարակ հհ ում ապրող ուսուցչից, դասախոսի, ու աշխատավորից ոչ մի հարկ, եթե աշխատավարձը չի գերազանցում երեք հարյուր հազար հհ դրամը...

Տեսնել ավելին