Հիշել նախագիծը

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրած տվյալների՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։ 

«Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

«Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության տրամադրման կարգը, աջակցության չափը, ծրագրի ընթացակարգն ու  պայմանները։

Նախագծի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ֆինանսավորման չափերի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակներում խրախուսվում է Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տների կառուցումը և տեղահանված բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր։ 

3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 15 մլրդ դրամի չափով:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

5․ Ակնկալվող արդյունքը

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընտանիքների, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովումը։   

  • Քննարկվել է

    07.09.2021 - 23.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7140

Տպել

Առաջարկներ`

ԼՈՒՍԻկ Ասպատուրյան

13.09.2021

Բարև Ձեզ, Նախագիծը ոչ թե բոլոր կետերով սխալ է, այլ նվաստացուցիչ ու վիրավորական քաշաթաղցիների համար։ ԱՀ_ում Քաշաթաղի շրջանն այն շրջանն էր, որտեղ բարձր մակարդակի վրա էր գյուղատնտեսության, անասնապահության ու մեղվաբուծության զարգացումը։ Ու հիմա դուք անտեսելով աշխատող բնակչի հիմնական կորիզին, վերաբնակիչ եք համարում 2008_ից հետո եկածներին։ Հնարավոր է, որ ԱՀ_ից լիարժեք ու ճիշտ տվյալներ ձեզ չեն տրամադրել շրջանի մասին։ Իմ ընտանիքով 1995թվականից վերաբնակեցվել ենք շրջանում, ավերակից տուն ենք ստեղծել, զբաղվել ենք անասնապահությամբ,ջերմոց ու այգի ենք մշակել, ( թող համապատասխան մարմինները ճիշտ ներկայացնեն ամեն ինչ), պետական աշխատանքներ ենք զբաղեցրել։ Տղաներս մինչև պատերազմի ավարտը, դեռ ավելի գտնվել են ծառայության ու մարտական գործողության մեջ,այն դեպքում,երբ շատերն հենց առաջին օրվանից լքեցին քաղաքը։ Իմ պահանջն է ստանալ փոխհատուցում իմ 25 տարվա կորցրած չարչարանքի ու եկամտի աղբյուրների դիմաց։ Նաև հավելեմ, որ 2008թ._ից հետո եկածները հիմնականում մասնագետներ էին, ովքեր գալիս էին սոց վճարի և հավելավճարներ ստանալու համար։ ՓԱՍՏԱՑԻ բառը խորն ուսումնասիրեք։ Իսկական արտոնյալ վերաբնակիչները մենք ենք, 1994_ից հետո եկածներս, ովքեր ապրել են ամենավատ պայմաններում և պետության կողմից կառուցած կիսատ_պռատ տների վրա տարիներով չարչարվել են, որ տուն դառնա։ Իսկ ուշ եկած մասնագետները պահանջում էին նորմալ տուն ու նորմալ պայմաններ, և ստանում էին,որովհետև ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ էին։ Ու շատ վիրավորական է,երբ նրանց եք համարում վերաբնակիչ, իսկ մեզ" ոչ։ Խնդրում եմ հետևություն արեք և ճիշտ տվյալների հիման վրա նախագիծ կազմեք։ Ես իմ կամքով չեմ կորցրել իմ տունը, ,ես պետությանը նվեր չեմ տվել իմ երկհարկանի սեփական տունը, որի ամեն քարի վրա մեր չարչարանքը կա։ Ես չունեմ ՀՀ_ում ոչ մի սեփականություն, հակառակ դեպքում մենք էլի կաշխատեինք ու կապրեինք։ Բայց տունը մի քանի հարյուր հազար չարժի, որ մտածեմ ինքս իմ գյխի ճարը տեսնել։ Անօրինական զրկվել եմ, իսկ դրա ցավը կորցնողը գիտի միայն, ուրեմն պիտի փոխհատուցվի իմ կորցրածը, մենք էլ բոլորի նման ունենք ապրելու իրավունք։ Շնորհակալություն

Աննա Ավետիսյան

13.09.2021

Բոլոր Քաշաթաղցիներն էլ զրկվել են իրենց տնից,աշխատանքից ,ամեն ինչից,ինչի համար պայքարել էին 25_30 տարի։Պետք չի տարանջատել բնակչությանը,քանի որ ոչ մեկ իր նախաձեռնությամբ չի դուրս եկել իր տանից,կանայք նույնիսկ ամենավերջին օրերին են գյուղերում մնացել,իսկ ամուսինները սահմանին։ Բոլոր Քաշաթաղցիներն էլ բռնի տեղահանված են ,խնդրում եմ որպես քաշաթաղցի վերանայեք այս որոշումը, ուղղակի սա կարծես ամեն ինչից անտեղյակ մեկը որոշում կայացնի։Ու էն էլ էն դեպքում,որ քաշաթաղցին ամենից շատ էր կանգնած կառավարության կողքին։ Հուսով եմ կվերանայեք Ձեր որոշումը,քանի որ քաշաթաղցին այլեւս պատրաստ չէ մեկ անգամ ևս հույսը կտրել,առանց էդել ամեն ինչից զրկվել է։Նույնիսկ թույլ չտվեցին որ մարդիկ իրենց գույքը դուրս բերեն։Ուղղակի հայտնվեցին փողոցում։ Անպայման վերանայեք այդ որոշման կետերը և այնպես կազմակերպեք,որ գոնե ամեն ընտանիք իր վերջին հույսը չմարի,ունենա իր փոքրիկ անկյունը։Կամ էլ մեր Քաշաթաղի ։րջանը հետ տվեք մեզ և ոչինչ Ձեզանից չենք պահանջի,իսկ եթե ոչ ուրեմն յուրաքանչյուր ընտանիքի ապահովեք տնով։

Tatevik Asoyan

12.09.2021

Խնդրում եմ նորից վերանայեք նախագիծը,,ես Իշխանաձորից եմ,ամուսնացել եմ և ապրել այնտեղ,ցավոք չեմ հասցրել սեփականացնել տունը,10 տարի պետք է ապրեինք ու սեփականացնեինք,հիմա ես ամուսինս երեխաս ինչով ենք մեղավոր,,վերաբնակեցման գրքույկ ևս չունենք,խնդրում եմ նորից վերանայեք և փոփոխություններ կատարեք

Տեսնել ավելին