Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի ընդունումը, որպես խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների արդիականացման շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս կանոններով սահմանված կարգավորումների համաձայն, մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների 15-25-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդին հասանելի առնվազն մեկ թերթում և իր պաշտոնական կայքում հրապարակել տվյալ բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը։ Մյուս կողմից, մատակարարն իրավունք ունի հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, ջրամատակարարման գրաֆիկը թերթի փոխարեն հրապարակել այլ տեղեկատվական միջոցով: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին: Ներկայումս թերթի հասանելիությունը սպառողների համար նվազել է և առավել հասանելի է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական կայքը։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է հստակեցնել առկա կարգավորումնները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, ներկայումս սպառողների համար առավել հասանելի է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքը, ուստի, նախատեսվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկի՝ թերթում տարեկան առնվազն երկու անգամ հրապարակելու գործող պահանջի փոխարեն սահմանել ընկերության պաշտոնական կայքում տարեկան առնվազն մեկ անգամ՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հրապարակելու նվազագույն պահանջ:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավում:

  • Քննարկվել է

    03.09.2021 - 19.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1439

Տպել