Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ կետի՝

  • առաջին ենթակետը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ.

«Արևային և հողմային էլեկտրակայանների համար նախատեսվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում՝ քսան միլիոն դրամը գերազանցող գումարը մինչև քսան տարվա ժամկետում, համայնքի ավագանու որոշմամբ ընդունված՝ տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան:»

  • երրորդ ենթակետը ՝

ա) «ջերմոցային» բառից առաջ լրացնել «արևային և հողմային էլեկտրակայանների» բառերով,

բ) «օգտագործվող» բառից հետո լրացնել «(նախատեսվող)» բառը, իսկ «համարվում է փոփոխված`» բառերից հետո լրացնել «պարզեցված կարգով՝ միայն» բառերը,:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    04.08.2017 - 19.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8049

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ