Հիշել նախագիծը

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հայաստանի Հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և օգտակար հանածոների վերաբերյալ վստահարժան տեղեկատվության տիրապետումը հանդիսանում է պետության անվտանգային, տնտեսական և երկարաժամկետ որոշումների ընդունման կարևորագույն հենքերից մեկը, սակայն հավաքագրված տեղեկությունների մեծ մասը ստացված է դեռևս խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքներից: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ քայլեր ձեռնարկել ընդերքի ուսումնասիրության աշխատանքների խթանման ուղղությամբ, որի արդյունքում կապահովվի նաև կայուն զարգացման հիմնադրույթը՝ զարգացում, որը թույլ է տալիս բավարարել ներկա պահանջմունքները՝ ապագա սերունդներին նույնպես ապահովելով նման հնարավորություններով: Միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվում նաև ավելի հասցեական, պետության կողմից իրականացվող մասնագիտական և մեծածավալ գործառույթի՝ ընդերքաբանական փորձաքննության դիմաց վճարման սահմանման ուղղությամբ։

Նախագծով առաջարկվում է առաջիկա երեք տարիներին ուսումնասիրության իրավունքի համար դիմած ընկերություններին իրավունքի ստացման համար որպես տարեկան պետական տուրք սահմանել բազային տուրքի դրույքաչափը։ Փոխարենը ավելի ողջամիտ է համապատասխան տուրք սահմանել պետության կողմից արդեն իսկ ստացված իրավունքի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքով ընկերության ներկայացրած պաշարների հաշվետվությունը փորձաքննելու համար:

Նախագծով սահմանված փոփոխություններով իրականացվում են նաև եզրույթային փոփոխություններ՝ միասնականացնելով Ընդերքի մասին օրենսգրքով, Հարկային օրենսգրքով և Պետական տուրքի մասին օրենքով սահմանված հասկացությունները։ 

Միաժամանակ, համապատասխանեցվում են օրենքներում կիրառվող հանքային ջրի օգտագործման նպատակները՝ բուժական կամ արդյունաբերական։

 

  • Քննարկվել է

    31.08.2021 - 15.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 305

Տպել