Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը և դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը։ Աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ։ Հերթական նիստի ընթացքում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեց խնդիր կապված հողամասերի ընդլայնման հետ։

Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար։ Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն։ Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է։

Վերլուծելով նշված սահմանափակումները և դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա։ Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական և թե ժամանակային ռեսուրսները։ Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող, հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ։ Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա։

  2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտների նվազեցումը և գործարար միջավայրի բարելավումը։

 3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

4․ Ակնկալվող արդյունքը

Կառուցապատման գործընթացի պարզեցում և հստակեցում, սեփականատերերի  իրավունքների համապարփակ կիրառման հնարավորության ապահովում։

 

  • Քննարկվել է

    30.08.2021 - 15.09.2021

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կադաստր

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6197

Տպել