Հիշել նախագիծը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն՝ ռազմա­տեխնիկական ոլորտում օգտագործվող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում» բառերը՝

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1-ին մասում՝  «տեղեկատվությունները» բառից հետո լրացնել «(ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում մարտական զենքի դեպքում՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներին համապատասխան)» բառերը,

4-րդ մասի առաջին պարբերության վերջում լրացնել «(ռազմական նշանակության ապրանքների, այդ թվում մարտական զենքի դեպքում՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներին համապատասխան)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետում «Զենքի» բառը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքների, այդ թվում զենքի» բառերով:

 

  • Քննարկվել է

    30.08.2021 - 28.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4065

Տպել