Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ  ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. 1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ:

  1. 2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում  Հայաստանի Հանրապետության տարածքից նկատվում է  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերը զանգվածաբար հանում և վաճառում են վերոհիշյալ կատալիզատորները, քանի որ վերջիններիս արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ, մասնավորապես՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում։ Արդյունքում, առանց կատալիզատորների շահագործվող մեքենաներից արտանետումները բարձր են սահմանված չափանիշներից, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը սկսել է կրել զանգվածային բնույթ։

  1. 3. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարության  2015 թվականի հունվարի 30-ի N83-Ն որոշմամբ որպես լիազոր մարմին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվում է
թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզիա։

 

  1. 4. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծով առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող  ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ։

  1. 5. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. 6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է  սահմանափակել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0  ծածկագրին դասվող  ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը, որն իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կրճատմանը։

  • Քննարկվել է

    28.08.2021 - 13.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5428

Տպել

Առաջարկներ`

Չոբանյան Լևոն

09.09.2021

Ես՝ Լևոն Չոբանյանս, մի քանի տարի աշխատելով այդ ոլորտում, ունեմ բազմաթիվ հստակ փաստեր, որ մեքենայի խլացուցիչը մոտ 100.000 կմ վազքից հետո պարզապես ավելի շատ վնասում է մեքենայի շահագործմանը և էկոլոգիային. 1) մեքենայի խլացուցիչը ժամանակի ընթացքում քայքայվում և հալչում է, որը խանգարում է մեքենայի օդի արտանետմանը, դրա հետևանքով շարժիչը խափանվում է և բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում, 2) այդ մաշված և հալված խլացուցիչները, չկարողանալով զտել մեքենայից արտանետվող գազերը, ստեղծում են ավելի թունավոր միջավայր, 3) այդ թափոնների աշխատանքով զբաղվում են մոտ 500-ից ավել անհատ ձեռներեցներ, որոնք ունեն ամենաքիչը 1 աշխատող: Ստացվեց այս գործով զբաղվում է 1000 անձ և եթե միջինում հաշվենք ամեն ընտանիքում լինի 3 մարդ, կստացվի որ 3000 ընտանիք ևս կունենա հացի խնդիր: Ուստի առաջարկում եմ որոշում ընդունելուց առաջ հավաքել այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ավելի մանրամասն քննարկել:

Armen Arsenyan

06.09.2021

Արմեն Արսենյան ՌՈԲԱՐՍ ՍՊԸ 06․09․2021 Մեր կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանմամբ։ՍՊԸ աշխատակիցների և այդ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկանք այն եզրակացության,որ արգելք սահմանելով ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ․ չի կարող նպաստել ՀՀ-ում մթնոլորտային օդի ախտոտվածության նվազմանը 1, Ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց (մասնավորապես ՀՀ-ում անորակ բենզինի առկայության և մեծ թվով գազով աշխատող մեքենաների պայմաններում) հետո խլացուցիչների կերամիկական կատալիզատորները շարքից դուրս են գալիս, որոնք վերանորոգման ենթակա չեն։ 2․Եթե մեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել, պետք է այն անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում մեքենան անհնար կլինի վարել։ Այսպիսով՝ կատալիզատորների արտահանումը արգելելով, չի կանխվում Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը և կատալիզատորների հեռացումը։ Յուրաքանչյուրս, որպես ՀՀ քաղաքացի, խորապես մտահոգված ենք օդի մաքրությաան պահպանմամբ։ 3․Առաջարկում ենք հրավիրել տվյալ ոլորտի մասնագետների և լսել նրանց առաջարկները։ Կան լուծումներ, որոնց արդյունքում կարելի է նվազեցնել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը, ինչպես նաև պահպանել հարյուրավոր աշխատատեղեր։ Սիրով կմասնակցենք տվյալ որոշման քննարկմանը։

Karen Sargsyan

06.09.2021

iharke ekologian pahpanel petq e, bayc argelel karcum em petq che , ayl hamapatasxan masnagetneri het petq e qnnarkel ev voroshaki uxxumner mtcnel. argelelic kunenanq evs mig qani tasnyak jam haryur ashxatazurk , aysor yuraqanchur ashaxatatexi hamar petq e payqarel ...

Տեսնել ավելին