Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի հիմնավորումը

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի «Պետու­թյան սեփականություն հանդիսա­ցող բաժնե­մաս ունեցող առևտրային կազմա­կերպություն­ների շահույթի բաշխման, շահու­թա­բաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետու­թյան պետական բյուջե վճար­ման կարգը հաստա­տելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմ­բերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշ­ման (այսու­հետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սույն նախագիծը (այ­սուհետ՝ Նախա­գիծ) կազմվել է Վարչապետի պաշտոնակա­տարի 22.07.2021թ. N02/16.2/24697-2021 հանձնա­րարականի կատարման շրջանակնե­րում և պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման են­թա­կա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացում համա­պա­տասխան կանոնա­կարգումների և հիսուն և ավելի տոկոս պետական բաժնեմասնակցությամբ բաժնետի­րական ընկերու­թյունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութա­բաժինների վճար­ման կարգի, չափի և ժամկետների հետ կապված առանձնահատկությունները դադա­րեց­նելու անհրա­ժեշ­տությամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Որոշման 2-րդ կետի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության կառավար­մանը վերապահված պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժ­նեմաս) ունեցող, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի N1476-Ա որոշման համաձայն` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանը փոխանցված՝ պաշտպանական ոլորտի «Չարենցավանի հաստոցաշի­նական գործարան» և «Գառնի-Լեռ» ԳԱՄ» բաց բաժնետիրական ընկերություններում, ինչպես նաև «Պատնեշ», «Երևանի մաթեմա­տիկական մեքենաների գործարան», «Լազե­րային տեխնիկա», «ՉՏԳ գրուփ» և «Ռադիոֆիզի­կայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ-ներն ազատված են եղել ՀՀ պետական բյու­ջե շահութաբաժիններ վճարելու պարտականությունից:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահու­թաբաժին­ների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործըն­թացի շարու­նակա­կան կանոնակար­գումն է, և որոշման սույն նախագիծը չի ներառում բնագավառում իրա­կանաց­վող գործող քաղաքա­կանության փոփոխություն:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծի ընդունման նպատակն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակա­տարի 22.07.2021թ. N02/16.2/24697-2021 հանձնա­րարականի կատարումը, դրա շրջանակնե­րում այսուհետ ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների առնչու­թյամբ բոլոր առանձ­նահատկություն­ների բացառումը և շահութաբաժինների վճարման նոր չափի սահ­մա­նումը:

Ի թիվս այլ կանոնա­կարգումների՝ նախատեսվում է շահութաբաժինների վճարումից ազատելու բացառությունը հանել նաև ՀՀ պաշտ­պանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կառա­վարմանը հանձնված ընկերություն­ների մասով՝ համա­կարգված միասնական մոտեցումներ հանդես բերելու և պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժնե­տոմսեր (բաժնեմաս) ունե­ցող բոլոր ընկերու­թյուն­ների համար իրենց գործունեության արդ­յունքներով ՀՀ պետա­կան բյուջե շահութա­բա­ժիններ հաշվարկելու և վճարելու հավասար պայմաններ սահմա­նելու նկա­տա­ռումներից ելնելով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

 

ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների առնչու­թյամբ առանձ­նահատկություն­ների բացառման և շահութաբաժինների վճարման նոր չափի սահ­ման­ման արդյունքում ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Իրավական ակտերի մասին, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը

 

1.    «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը,

2.   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը,

3.   ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի «Պե­տու­թյան սեփականություն հանդի­սացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմա­կերպու­թյուն­ների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաս­տա­նի Հան­րա­պետու­թյան պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փո­փոխու­թյուն կա­տարելու մասին» N202-Ն որոշումը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավե­լացում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանք

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում, որոշ­ման ուժի մեջ մտնելուց հետո, կարող է անհրաժեշտություն առաջանալ փոփոխություն­ներ կատարել նաև ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 19-ի «Բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով հայաստանի հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյա­կային համամասնությունների ծրագրավորման կարգը հաստատելու մասին» N899-Ն որոշմամբ հաստատված կարգում ճշգրտումներ իրականացնելու նպատակով՝ կապված 2011թ. մարտի 3-ի N202-Ն որոշման N1 հավելվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հետ։

 

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծի ընդունմամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտա­վո­րությունների փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապա­րակման միաս­նական www.e-draft.am կայքում։

 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

 

 

 

  • Քննարկվել է

    25.08.2021 - 09.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4113

Տպել