ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

        Գնահատելով ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողքին կանգնելով՝ քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին նվիրումը,

ցուցաբերելով մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ,

Ազգային ժողովը հայտարարում է համաներում:

 

ԳԼՈՒԽ 1

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է՝
  • մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում  հայտարարելու հետ կապված հարաբերությունները, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին, ինչպես նաև

2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ:

 

 

ԳԼՈՒԽ 2

 ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Հոդված 2.

Համաներում կիրառելու շրջանակները

 

  1. Համաներումհայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաև չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձանց նկատմամբ:
  2. Համաներումհայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաև չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված միջին ծանրության դիտավորյալ մինչև չորս տարի և անզգուշությամբ մինչև վեց տարի ժամկետով պատիժ նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ:
  3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կիրառվում էՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ:
  4. Համաներում հայտարարելով պատժից ազատել՝

1) միջին ծանրության դիտավորյալ հանցանք կատարած անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկման.

2) միջին ծանրության անզգուշությամբ հանցանք կատարած անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման.

  1. Համաներում հայտարարելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել`

1) կիսով չափ` միջին ծանրության` դիտավորյալ հանցանք կատարած այն  անձանց նկատմամբ (այդ թվում խոցելի խմբում ընդգրկված), ովքեր դատապարտվել են ազատազրկման  չորս տարի և ավելի ժամկետով.

2) միջին ծանրության` անզգուշությամբ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ (այդ թվում խոցելի խմբում ընդգրկված), ովքեր դատապարտվել են ազատազրկման  վեց տարի և ավելի ժամկետով.

  1. Համաներում հայտարարելով՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել` երկու երրորդով, սակայն ոչ պակաս քան նույն արարքի համար, նույն հոդվածով նախատեսված ոչ ռազմական դրության ժամանակ կատարված արարքի համար նախատեսված պատժաչափով:
  2. Համաներումը չկիրառել սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարած՝

1) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

2) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ  հանցագործություն կատարելու համար, կամ

բ. պատիժը կրելուց ազատվել են Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու համար, կամ

գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու համար, կամ

3) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում, կամ

4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ կամ նոր անզգույշ հանցագործություն կատարելու համար.

 

ԳԼՈՒԽ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 3.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հոդված 4.

Օրենքի գործողությունը և կիրառման ապահովումը

 

  1. Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
  2. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։
  3. Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
  4. Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո։
  5. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր բուժվող անձանց նկատմամբհամաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:
  6. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում,համաներումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:
  7. Սույն օրենքի կատարումը վերապահել՝

    1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարաններին`

   ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է։ Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է դատարանը` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) վերաքննիչ քրեական դատարանին` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) Վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ.

4) քրեական հետապնդման մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.

5) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

6) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք`

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն:

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով պատժի:

  1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձի մասնակցությունը ռազմական գործողություններին հավաստվում է՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
  2. Հետաքննության և նախաքննության մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի, արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։
  3. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:
  4. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:

 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

2021 թ. __________
Երևան
ՀՕ-         -Ն

 

 

  • Քննարկվել է

    23.08.2021 - 07.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17981

Տպել

Առաջարկներ`

Սերգեյ Սարգսյան

06.09.2021

Կարծում եմ չպետք է առանձնացվի զին ծառայության դեմ հանցանք գործած մարդկանց ներում տալը և մնացածին անտեսել։ Չհաշված մի քանի հանցանքներ, բոլոր առաջին անգամ հանցանք գործած մարդիկ էլ պետք է ներման հնարավորություն ստանան, այն էլ այս դատական համակարգի ձեռքով դատվածները, որ մարդու անհատականությունը ընդհանրապես դեր չի խաղում։ Միանում եմ մեծամասնության առաջարկներին, որ հարկավոր է լայնամասշտաբ համաներում արվի բոլոր կալանավորված և քրեական գործերով հետապնդվողների նկատմամբ։

Ani Hovsepyan

06.09.2021

Միանշանակ լայնածավալ համաներում: Համաճարակից, պատերազմից հետո համաներում պետք է հայտարարել այն էլ այն դեպքում երբ անկախության 30ամյակն է: Հումանիզմը ներկայումս, կարծում եմ , կարևոր կոմպոնենտ է` մանավանդ ժողովրդավար ՀՀ ում:

Zinaida Martirosyan

05.09.2021

LAYNAMASHTAB ENK PAHANJUM HAMANERUM HAYATARAREL

Տեսնել ավելին