Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գեղամ Գասպարյան 21.08.2021 13:51:37 Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Այգեկ, Մերձավան, Նորակերտ։ Արմավիրի մարզի Մուսալեռ՝ Մուսալեռ, Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ։ Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Թաիրով։ Առաջարկությանը կից ներկայացված չեն այդ տարբերակների կիրարկման հիմնավորումները: Մեր կարծիքով, այդ տարբերակները որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ այդ համայնքների զարգացման վրա:
2 Տիգրան Հակոբյան 23.08.2021 11:42:38 Գաղափարը լավն է,բայց ընտրվելու ցենզը պետք է խստացնել:Արդեն մեծ համայնքներում ղեկավար մարմինները պետք է լինեն փորձառու,որոշակի ճանապարհ անցած մարդիկ,որպեսզի կարողանան կառավարել մեծ համայնքները:Այլապես վատ կադրերն ու փորձի պակասը կփչացնեն ամեն լավ գաղափարները: Համաձայնելով Ձեր առաջարկին, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ. 1. միավորված համայնքների գերակշիռ մեծամասնությունում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով՝ ընտրվելու է ավագանի, որն իր կազմից ընտրելու է համայնքի ղեկավար՝ այդ պարագայում չափազանց նվազում է անփորձ և կիսագրագետ համայնքապետի թեկնածուին ընտրելու հավանականությունը, 2. նկատի ունենալով այն, որ աշխատակազմերը օպտիմալացվելու են՝ հաստիքների համալրումը տեղի կունենա ավելի մեծ մրցակցության պայմաններում և համայնքային պաշտոնները կզբաղեցնեն առավել պատրաստված և կոմպետենտ մասնագետները, իսկ լավ պրոֆեսիոնալ աշխատակազմը լավ կառավարման գլխավոր գրավականն է:
3 Ազատուհի Վալեսյան 26.08.2021 11:56:06 Բարև Ձեզ. Իսկ այն աշխատողները, որոնց հաստիքները համայնքային միավորման արդյունքում ըստ երևույթին կրճատվելու են ի՞նչ են անելու. Իսկ այս մասին որևէ մեկը մտածել է՞, թե ի՞նչ կարիք կա այս մասին մտածելու. Ներկայիս վարչական հաստիքները փոխարինվելու են ծառայություններ մատուցող հաստիքներով (գյուղատնտես, անասնաբույժ, դաստիարակ, դայակ բուժքույր և այլն): 2021թ. հունվարի 1-ի դրությամբ միավորված համայնքների աշխատակազմերից կրճատվել է մոտ 1400 հաստիք, փոխարենը՝ ստեղծվել է մոտ 1200 ծառայություն մատուցող նոր հաստիք:
4 Գևորգ Ներսեսյան 27.08.2021 20:37:27 Մեր գյուղը կոմունիստների ժամանակ միացրել են Երանոսին, ջուրը, հողի կեսը վերցրել է իրեն, իսկ խոտհարկից մի քանի հարյուր հեկտար տվել Գավառի հացառստ գյուղին` մինչև հիմա անվերադարձ, ոնց Արցախը եղբայրական Ադրբեջանին։ Փաստորեն մեզ էլ հանձնում եք եղբայրական Մարտունի քաղաքին։ Համայնքների միավորումից հետո՝ բնակավայրերը մնալու են որպես բնակավայրեր, պարզապես կառավարման արդյունավերության բարձրացման նպատակով՝ օպտիմալացվելու են կառավարման ապարատները, փոխվելու է դրանց աշխատաոճը, ավելի մեծ տեղ է տրվելու աշխատակազմերի մասնագիտական ունակություններին, կրթվածությանը, վարչական հաստիքները փոխարինվելու են ծառայություններ մատուցող հաստիքներով (վարորդ, մեխանիզատոր, տրակտորիստ, գյուղատնտես, անասնաբույժ, դաստիարակ, դայակ բուժքույր և այլն):
5 Իսկուհի Մարգարյան 30.08.2021 00:25:48 Լճաշենը չի կարող միանալ Սևանին, Սևանը ունի 3թաղամաս՝ Գագարին, Գոմաձոր և Ցամաքաբերդ , որոնք անմխիթար վիճակում են, իսկ ծաղկող, բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներ ունեցող Լճաշենը չի կարող միանալ հետադիմական Սևանին, մի համայնքի, որն այս պահին իր հիմնախնդիրները լուծել չի կարող, ուր մնաց խոշորացված վիճակում կարողանա։ Լճաշենին կարող են միանալ փոքր համայնքներ, բայց տարածաշրջանում խոշոր գյուղական համայնքը չի կարող միանալ Սևան քաղաքային համայնքին։ Ներկայացված հիմնավորումները չեն արտացոլում այն նպատակները, որոնք ընկած են համայնքների միավորման գաղափարախոսության հիմքում: Ընդհակառակը, համայնքները միավորվում են, որպեսզի ստեղծված նոր միավորը ի վիճակի լինի լուծել համայնքային խնդիրները, բարձրացվի բնակչությանը մատոցվող ծառայությունների որակը և նվազեցվի դրանց գինը, որպեսզի Հանրապետությունում չլինեն «հետադիմական» բնակավայրեր, այլ բոլորը զարգանան առաջանցիկ տեմպերով:
6 Իսկուհի Մարգարյան 30.08.2021 17:41:27 Առաջարկում եմ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն տարբերակը։ Կարող են նաև Նորադուսը Հայրավանքը ևս միանալ Առաջարկությանը կից ներկայացված չեն այդ տարբերակների կիրարկման հիմնավորումները: Մեր կարծիքով, այդ տարբերակները որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ այդ համայնքների զարգացման վրա: Հարգելի տիկին Մարգարյան, Ձեր կողմից ներկայացվում է ընդամենը մեկ տարածաշրջանի համայնքների միավորման վերաբերյալ առաջարկություն, և Ձեր կողմից կիրառվում է «կարող են նաև միանալ ...» եզրույթը: Վստահ եղեք, որ նման տարբերակներըբազմաթիվ են և դրանք բոլորը քննարկվել են, իսկ ներկայացվող նախագիծը այդ քննարկումների արդյունքում մշակվածն է:
7 Armen Poghosyan 30.08.2021 22:57:27 Բրավո !!!! Եվս մեկ ՙՙմե հրաշք որոշում՚՚ , էլ ավելի հրաշք քան հակակարկտային ծառայության փակելն է : Հարց առաջարկի հեղինակին... իսկ ինչու խոշորացված համայնքների ցանկում չկան ասենք Սյունիքի մարզի ՝ադրբեջանի կողմից փաստացի օկուպացված համայնքների անունները , ինչու Վարդենիս խոշորացվող համայնքի կազմում չեն ներգրավվում Սոթք, Կութ, Կուտական և Տրետուք համայնքները? ակնկալում եմ կոնկրետ պատասխան: Արդյոք մեր պետության համար սրանք են առաջնային կարևորության հարցերը ? Չեք կարծում որ պետքա վերջ տանք նման անհիմ օրենքների ընդունմանը և ազգովի միահամուռ ուժերով լծվենք թշնամու դեմ պայքարին? Արդեն 2-րդ օրենքի նախագիծն եմ կարդում որտեղ նշվում է ՙՙ օրենքների ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում՚՚ բառերի շարքը : Պարզաբանեք խնդրեմ ... եթե ֆինանսական տեսանկյունից տարբերություն չի լինելու , ապա ձեր կատարած առաջարկների իմաստը որն է ? : Սենց էլ վատ չէինք ապրում ամենքս մեր համայնքի ՙՙհոգսերով՚՚: Չեք կարծում որ միացնելով ու խոշորացնելով դուք ջնջում եք այն պատմական և մշակութային արժեքները , որոնք ունեն այդ համայնքների մեծ մասը : Մի քանի տասնամյակ անց՝ երբ իմ թոռնիկները ինձ հարցնեն մեր տոհմագրության մասին , ձեզ ինչ է թվում , որ ես պիտի 1724թ-ի օսմանյան բանակին ցույց տրված 40-օրյա հերոսական դիմադրությունը վերագրեմ ձեր կողմից խոշորացված համայնքին՝ որը գրավված է եղել նույն օսմանյան բանակի կողմից? , միանշանակ ՈՉ : Ամեն մի գյուղ , ամեն մի քաղաք ունի իր պատմամշակութային արժեքները, նունիսկ մի համայնքի բարքերն ու ավանդույթներն են տարբերվում իր հարևան համայնքինից : Ոստի ես ինքս Դեմ եմ արտահայտվում համայնքների միացման ծրագրին , և կոչ եմ անում հանրությանը նունպես դեմ արտահայտվեն այս անհիմն ծրագրին: Նախագծում բացակայում են Սյունիքի մարզի բնակավայրերը, քանի որ Սյունիքում միավորման ծրագրեր այս նախագծով նախատեսված չեն, իսկ ներկայումս առկա բոլոր բնակավայրերը շարունակելու են մնալ բնակավայրերի ցանկում՝ առանց որևէ փոփոխության: Ձեր նշված բնակավայրերն ընդգրկված են Վարդենիս համայնքային փնջում (տե՝ս նախագիծը): Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ օրենքների ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, այլ ոչ թե միավորումից հետո համայնքների բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվելու: Համայնքների նոր բյուջեները հաստատվելու են նորընտիր ավագանիների կողմից: Համայնքների միավորումը չի նշանակում բնակավայերի միաձուլում՝ բոլոր բնակավայրերը պահպանելու են իրենց պատմա-մշակութային ինքնությունը, խրախուսվելու է բյուջեներում առանձին տողով այդ նպատակով ֆինանսական միջոցների նախատեսումը և տարատեսակ միջոցառումների անցկացումը:
8 Samvel Ayvazyan 01.09.2021 16:03:51 Մալիշկա համայնքի բնակիչները 99%-ով դեմ են խոշորացմանը գյուղը խոշոր է, իր լավով- վատով զբաղվում են իրենց և իրենց գյուղի խնդիրներով:Ինչ կարիք կա նորից ժողովրդի անդորը խառնելու,նյարդայնացնելու Առաջարկությունն առարկայական չէ:
9 ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ 02.09.2021 02:41:20 <<202 միավոր մեքենա-սարքավորում և 1220 աղբի կոնտեյներներ>> Միթե նման անհեթեթ հիմնավորում կարելի էր գրել նման կարևորություն ունեցող և ռիսկային ծրագրի իրականացման համար; Առավել անընդունելի եմ համարում օտարերկրյա կամակերպությունների կողմից ընդամենը 11 միլիոն դոլարի տրամադրումը պատճառաբանել որպես 486 համայնքների խոշորացման հիմք; Կառավարման ոլորտի և հատկապես տեղական ինքնակառավարման հիմնախնդիրներն անտեսելով նմանօրինակ հիմնավորումն ապացուցում է, որ սա հապճեպ կայացված որոշում է; Ինչ խնդիր է լուծվում կառավարության համար չգիտեմ, բայց համայնքների խնդիրների լուծման ճանապարհը հաստատ սա չէ և չի բխում համայնքի շահերից; Որպես հետևանք՝ առնվազն լինելու է քաղաքացու խնդիրների ու ծախսերի ավելացում; Առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը և միացման գործընթացի հիմքում թողնել համայնքների կողմից միավորում ստեղծելու իրավունքը. Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում արհեստածին փոփոխություն կատարելը խախտում է տեղական ինքնակառավարման սկզբունքները և չի արտահայտում համայնքների շահերը; Նշված տեղեկատվությունն ի թիվս այլոց, ներառվել է հիմնավորման մեջ որպես լրացուցիչ տեղեկատվություն առ այն, թե ինչ է իրականացվել արդեն իսկ միավորված համայնքներում: Ինչ վերաբերում է համայնքների միավորման նպատակներին՝ առաջարկում ենք ծանոթանալ ՏԿԵ նախարարության կայք-էջում զետեղված տեղեկանքներին՝ հետևյալ հղումով՝ http://mtad.am/hy/khoshoracum/
10 Ռուզաննա 02.09.2021 12:58:07 Բարև Ձեզ։ Հարգելիներ, ի՞նչ նպատակ է հետապնդում համայնքների միացումը, ո՞ւմ է սա օգուտ բերելու։ Դեռևս չխոշորացված կենտրոն քաղաքները հազիվ կարողանում են իրենց քաղաքի հոգսերը հոգալ, էլ ու՞ր մնաց գյուղի ու գյուղացու հոգսերը իրենց վրա վերցնեն։ Իսկ Խոշորացման արդյունքում քանի քանիսն են անաշխատանք մնալու։ ??? Համայնքների միավորման նպատակներին և ձեռքբերումներին առաջարկում ենք ծանոթանալ ՏԿԵ նախարարության կայք-էջում զետեղված տեղեկանքներին: Հղումը՝ http://mtad.am/hy/khoshoracum/ Հաստիքների մասով. ներկայիս վարչական հաստիքները փոխարինվելու են ծառայություններ մատուցող հաստիքներով (գյուղատնտես, անասնաբույժ, դաստիարակ, դայակ բուժքույր և այլն): 2021թ. հունվարի 1-ի դրությամբ միավորված համայնքների աշխատակազմերից կրճատվել է մոտ 1400 հաստիք, փոխարենը՝ ստեղծվել է մոտ 1200 ծառայություն մատուցող նոր հաստիք:
11 Աշոտիկ Ջժմաչյան 02.09.2021 18:02:12 Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի ու ավելի առաջնային լուծման խնդիրներ կան,որոնցը անհրաժեշտ է հրատապ լուծումներ,օրինակ `սահմանային լարված իրավիճակի հարցը և այդպես շարունակ։ Համայնքների միավորումը նորանոր խնդիրներա առաջ բերելու մեր պետության առաջ, որը այս պահին բացարձակ անհրաժեշտ չէ։ Ուղղակի հերիքա զբաղվեք անիմաստ գործերով։ Եթե յուրաքանչուր համայնքում անցկացնեք հանրաքվե,ապա ձեր համար ուղղակի պարզ և հասկանալի կլինի ,որ ոչ ոք չի ցանկանում համայնքների միավորման ծրագիրը իրագործվի,ոչ թե օդի մեջ հայտարարություներ անեք,թե մենք հաշվի ենք առնում բնակիչների կարծիքը, բայց արի ու տես որ բացարձակ ոչ մի կարծիքել հաշվի չի առնվում։ Վարչատարածքային բաժանումը՝ տարածքների համաչափ զարգացման, տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ինքնարժեքի նվազեցման (մասշտաբի էֆեկտ) տեսանկյունից՝ կառավարության լիազորությունն է: Բոլոր երկրներում, որտեղ իրականացվել է համայնքների միավորում՝ տեղական հանրաքվեները կրել են խորհրդատվական բնույթ: Ինչ վերաբերում է իրազեկմանը, ապա միավորվող համայնքներում իրականացվելու են իրազեկման և կարծիքի հավաքագրման տարատեսակ միջոցառումներ:
12 Արտաշես Մադոյան 03.09.2021 11:57:29 Ինչն է խնդիրը, որ Իջևանը և իր հարակից համայնքները չեն ներառված ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի նախագծում, օրինակ ինչու պետք է Գեղարքունիքի մարզում առաջանան 5 համայնքային փնջեր, իսկ Տավուշի մարզում Իջևանը դուրս մնա այս փոփոխություններից, և շուտափույթ կերպով նշանակում եք ընտրություններ, երևի սահմանազատման աշխատանքներին կխանգարի կամ այսպես կոչված անկլավները գլխացավանք կհանդիսանան, հատկապես Ազատամուտ համայնքի դեպքում: Առաջարկում եմ Տավուշի մարզու ևս ձևավորվի համայնքային փունջ Իջևան կենտրոնով: Տավուշի մարզի Իջևան համայնքը միավորվել է դեռևս 2020 թվականին՝ նույն «շրջանային» մոդելով:
13 Արտաշես Մադոյան 03.09.2021 12:09:59 Համաձայն ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածի այն է՝ <<Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։>> Ուստի նախքան օրենքի ընդունումը առաջարկում եմ համաձայն <<ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի նշված փնջերում կազմակերպել տեղական հանրաքվե, հակառակ դեպքում նշված օրենքը կհակասի և կհամարվի անվավեր համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի 14.05.2021թ. համար ՍԴՈ-1593 որոշմամբ, որը առկա է նաև <<ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետում: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նշված որոշման մեջ բացակայում է պետության կողմից համայնքների միավորման հարցով տեղական հանրաքվեի անցկացման պարտավորություն:
14 Արտաշես Մադոյան 03.09.2021 23:57:30 Փնջերի կազմման քաղաքականությունը անհասկանալի է, մի փնջի ձևավորման արդյունքում ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 3000, մեկ այլ փնջում օրինակ Գավառի և Մարտունու դեպքում կան 6000 և ավել բնակչություն ունեցող մեծ համայնքներ Ներքին Գետաշեն, Սարուխան, Վարդենիկ, Կարմիրգյուղ, Նորատուս որոնք արդեն իսկ խոշոր համայնքներ են։ Առաջարկում եմ փնջերի ձևավորման ժամանակ հաշվի առնել այս հանգամանքը, նշված համայնքները չունեն քաղաքի կարգավիճակ բայց օրինակ Ծաղկաձորից շատ բնակչություն ունեն, այս դեպքում պետք է Ծաղկաձորը և Հրազդան քաղաքը լինեն առանձին համայնքներ, իսկ վերը նշվածները միավորվեն։ Կիրառվել է համայնքների միավորման «շրջանային», այլ ոչ թե «փնջային» մոդելը: Որքան խոշոր և կազմակերպված լինեն համայնքները, մեծ լինեն դրանց լիազորությունների շրջանակներն ու այդ լիազորությունները գործնականում իրականացնելու կարողություններն ու հնարավորությունները, այնքան առավել բարենպաստ միջավայր կարող է ձևավորվել համայնքների միջև, համայնքների և պետության միջև տարաբնույթ համագործակցության ծավալման, այդ թվում միջհամայնքային միավորումների ստեղծման և լիազորությունների ապակենտրոնացման համար:
15 Հայկ Դավեյան 03.09.2021 15:27:06 Առաջարկում եմ Գեղամասար համայնքը չխոշորացնել Վարդենիսի հետ, քանի որ ժամանակին երբ ստեղծվում էր Գեղամասար համայնքը հենց այս տարբերակով՝ կային որոշակի պատճառներ որոնք կարող եմ հավելյալ պարզաբանել սակայն վստահ եմ ոլորտից տեղյակ մարդիկ շատ լավ տիրապետում են իրավիճակին: Հիմա կան որոշակի լուրջ մտավախություններ, որ այս նախագծով սահմանամերձ որոշ գյուղեր կդատարկվեն: Խնդրում եմ նորից քննարկել և ինչպես օրինակ Շողակաթ և Ճամբարակ համայնքները, այնպես էլ Գեղամասար համայնքը ՉԽՈՇՈՐԱՑՆԵԼ: Ձեր մատնանշած խնդիրներին քաջատեղյակ ենք, սակայն ներկա իրավիճակում առավել ևս սահմանամերձ համայնքերը պետք է լինեն առավել միասնական և հզոր, որևև «տարանջատում» անթույլատրելի է:
16 Arman Vardanyan 03.09.2021 18:32:27 Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչների մեծ մասը համաձայն չի կրկին խոշորանալու, բնակիչների ցանկությունն է Գլաձոր ներկայիս խոշորացված համայնքը թողնել առանձին փունջ. Առաջարկությունն առարկայական չէ: