Հիշել նախագիծը

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություներ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծ


1.           Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 <Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2010  թվականի ապրիլի  29-ի  N 474-Ն որոշման  մեջ  լրացում և փոփոխություններ  կատարելու  մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի

  1.

Անհրաժեշտությունը

 

    <Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2010  թվականի ապրիլի  29-ի  N 474-Ն որոշման  մեջ լրացում և փոփոխություներ  փոփոխություն  կատարելու  մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի /այսուհետ` Նախագիծ/ մշակումը բխում է  <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ` Մասնավորեցման ծրագիր/ ընդունման և օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նշված սահմանափակումից, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված: 

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման և արմատապես բարելավման նպատակով 2018-2020 թվականների պետական գույքի կառավարման ծրագրի մշակումից, որի մեջ կներառվեն պետական գույքի հետ նախատեսվող բոլոր գործողությունները:

      Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել` նաև ՀՀ վարչապետի 08.06.2017թ. N 02/23.11/13356-17 և ՀՀ վարչապետի մոտ 2017 թվականի հունվարի 28-ին կայացած խորհրդակցության N23.12/[391278]-17 արձանագրության 6-րդ հարցի 1-ին կետի 2-րդ ենթակետի հանձնարարականները՝ մասնավորեցման ենթակա ընկերությունները պետական լիազոր մարմնի կողմից կառավարելու հնարավորությունների վերաբերյալ:

 2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

     ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշման /այսուհետ` Որոշում/ 1-ին կետի համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից  մշակվում է 2018-2020 թվականների եռամյա ծրագիր /այսուհետ Եռամյա ծրագիր/, որով սահմանվում է պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն համար տվյալ ժամանակահատվածի կտրվածքով իրականացվող միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը:

     Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար սահմանված գործարար ծրագրերի (ֆինանսատնտեսական գործունեության ծրագրերի) իրականացման հսկողությունը իրատեսական լինելու ինչպես նաև  գործարար ծրագրերի և Եռամյա ծրագրերի  գործող ժամկետները համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է  Որոշման 8-րդ կետով 4-րդ ենթակետում կատարել փոփոխություն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել Որոշմամբ նշված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործարար ծրագիրը առաջիկա հինգ տարվա փոխարեն ներկայացնել առաջիկա երեք տարվա համար:

    <Պետական գույքի մասնավորեցման

թվականների ծրագրի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ` օրենք/ ընդունման և օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե մասնավորեցման մասին կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

      Որոշման 10-րդ կետի համաձայն <Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքում ընդգրկված և պետական կառավարման տարբեր մարմինների ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

 Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական փուլում  իրականացվում են` պետական գրանցման, գույքի կազմից առանձնացվող անշարժ գույքի չափագրման, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում անճշտությունների վերացմանն ուղղված աշխատանքներ, կանոնադրության փոփոխության գրանցում, վերակազմակերպման, դատական վեճերի և այլ խնդիրների լուծման հետ կապված աշխատանքներ:

     Նշված որոշմամբ մինչ օրս թվով 36 ընկերությունների պետական բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որոնցից մի մասը մասնավորեցվել են, մի մասը լուծարվել:

        Հաշվի առնելով, որ արդեն իսկ  ուժի մեջ է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքը` որտեղ ընդգրկված են նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները և մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, առաջարկվում է  ՀՀ կառավարության 29.04.2010թ.-ի <Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին> N474-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` որոշման 10-րդ կետում թվերը փոխարինելով թվերով:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

-----------------------------------------------

4.

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով ներկայացված փոփոխության նպատակը իրականացնել պետա­կան սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարում, մասնավորեցման առաջարկվող ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արագ կազմակերպելը և մասնավորեցման գործընթացը ավելի արդյունավետ իրականացնելն է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ներդրումների ավելացում:

1.     Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

<Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2010  թվականի ապրիլի  29-ի  N 474-Ն որոշման  մեջ  լրացում և փոփոխություններ  կատարելու  մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների էական ավելացում չի նախատեսվում:

2.    Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ:

3.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

3.     Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝

e-gov.am  հասցեում:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

--------

  • Քննարկվել է

    02.08.2017 - 17.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8001

Տպել