Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 2021 թվականի հուլիսի 5-ի № 02/11/23733-2021 հանձնարարականով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2020 թվականի մարզական արդյունքների հիման վրա 2021 թվականին ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին «Օլիմպիական խաղերում, աշխարհի եվ եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի  հատկացում» ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հատկացվել է անվանական թոշակ: Անվանական թոշակ հատկացվել է 75 մարդու, այդ թվում՝  53 մարզչի և 22 մարզիկի: Տարվա ընթացքում ավելացել է ստացողների թիվը՝ օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներով պայմանավորված: Անվանական թոշակ ստացողների թիվը 2021 թվականին համեմատաբար փոքր է՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարզական միջոցառումների չեղարկման պատճառով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  հաստատում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ իրավական ակտերը: 

 

 

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ կկարևորվեն և ըստ արժանավույնս կգնահատվեն ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած մարզիկների և նրանց մարզիչների ձեռքբերումները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կլուծվեն ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած մարզիկների և նրանց մարզիչների սոցիալական խնդիրները:

 

Հաշվի առնելով, որ անվանական թոշակը հատկացվում է մարզական արդյունքների հիման վրա, ինչը հնարավոր չէ կանխատեսել և ըստ այդմ հնարավոր չէ կանխավ հաշվարկել բյուջեի ծախսերի ավելացման հստակ թիվը:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականի մարզական միջոցառումների չեղարկման պատճառով հաշվարկվել է, թե 2019 թվականի մարզական արդյունքներով նախագծով ինչքան գումար անհրաժեշտ կլինի: Ըստ հաշվարկի գումարը, ներառած նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները,  տարեկան կկազմի 624.346.152 դրամ (հաշվարկը կցվում է):

  • Քննարկվել է

    17.08.2021 - 06.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2060

Տպել