Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ռոբերտ Ասրյան 03.09.2021 21:50:44 Ծանոթանալով բարձր նվաճումներ ունեցող մարզիկների անվանական թոշակների և պարգևավճարների ավելացման վերաբերյալ ԿԳՄՍ-ի 2021 թվականի օգոստոսի 18-ին ներկայացված նախագծի հանրային քննարկման կետերին՝ ողջունում եմ բարձրակարգ մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների թոշակների ավելացման մասին որոշումը։ Սակայն միաժամանակ առաջարկում եմ, սույն նախագծի երկրորդ կետի համաձայն, Օլիմպիական խաղերի մրցանակակիրների պատվովճարի ավելացման հետ նաև ցմահ պատվովճարներ նախատեսել նրանց անձնական մարզիչներին։ Ուզում եմ նշել, որ անտեսված են նախկինում մեծ արդյունքներ ունեցող մարզիչները, որն, ըստ իս, բարոյապես ընդունելի չէ։ Չէ՞ որ նրանք նույնպես երկար տարիներ քրտնաջան աշխատանք են տարել լավագույն արդյունքներ ունենալու, Հայաստանի անունը վեհ պահելու և դրոշը բարձրացնելու համար։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև ինձ։ 1996 թ-ին Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալակիր դարձավ Արմեն նազարյանը, ում անձնական մարզիչը 1987-1996թ․թ․-ին եղել եմ ես։ Ի դեպ՝ նա Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է։ Նույն տարիներին մարզել եմ նաև 2011թ-ի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանին։ Երկու մարզիկներն էլ մարզվել են ԵՕՀՊՄ քոլեջում։ Ունեցել եմ այլ և այլ հաջողություններ, սակայն երբեք չեմ ըդգրկվել պատվովճարներ ստացողների ցանկում։ Խնդրում եմ ՝ քննարկման դնեք ինձ և բարձր նվաճումներ ունեցող մարզիչներին ցմահ պատվովճարներ տալու հարցը։ Պատրաստ եմ մասնակցելու Ձեր քննարկմանը։ Հարգանքով՝ Ռոբերտ Ասրյան Բջջ․ 093 241910 Էլ․ փոստ․ robert_asryan@yahoo.com ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կպատասխանի նույնանման բովանդակությամբ Ձեր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված գրությանը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: