Հիշել նախագիծը

«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2020 թվականի մարտի 24-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք):

Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող իրավական կարգավորում։

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման Անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաև կապահովվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անխոչընդոտ կիրարկումը։

  • Քննարկվել է

    11.08.2021 - 26.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3534

Տպել