Հիշել նախագիծը

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտիկ Արզաքաանցյան 11.08.2021 18:32:51 Զորահավաքը անհրաժեշտ է, բայց պետք է ոչ թե միանշանակ 3 ամիս անընդմեջ ու վճարովի լինի, այլ պարունակի այլ տարբերակներ, ավելի հարմարեցված մեր քաղաքացիների տնտեսական և սոցիալական առօրյային ։ Վարժական հավաքներ կազմակերպվում են օրենքով սահմանված շրջանակներում: Փոփոխություներ կատարված չեն:
2 Marine Kuroyan 13.08.2021 11:07:46 Նման ծավալի ռեսուրսներ խլող հավաքները շատ վատ են անդրադառնալու ոչ միայն գործատուների, տնտեսության, հավաքներին մասնակցող մարդկանց ընտանիքների բարեկեցության վրա, այլ նաև ուղղակիորեն խթանելու են արտագաղթը, դրդելու են գործատուներին խուսափել տղամարդկանց աշխատանքի վերցնելուց, հավաքներ հայտարարելուց հետո աշխատողներին ազատել և այլն: Երեք ամսով հասուն, ընտանիք ունեցող մարդկանց տանել բանակ, դա ընդունելի չի, այն էլ երկրի այսպիսի սոցիալ-տնտեսական վիճակում և համավարակի պայմաններում: Դա նաև խթանելու է ինչ-որ ձևերով հավաքներից խուսափելը, առաջացնելու է կոռուպցիոն ռիսկեր և այլն: Դրա փոխարեն կարելի է կազմակերպել, օրինակ, վեց ամսիը մեկ երկշաբաթյա հավաքներ՝ ըստ առանձին զինվորական մասնագիտությունների, որոնց մասնակցողները այդ ընթացքում կօգտագործեն իրենց տարեկան արձակուրդի մի մասը, դրա փոխարեն կվճարվեն այդ արձակուրդայինների չափով կամ կստանան այլ ժամանակահատվածում լրացուցիչ արձակուրդ: Այս դեպքում դա չի առաջացնի նկատելի ազդեցություն պետական ֆինանսական միջոցների վրա, չի խթանի արտագաղթը, հատկապես՝ որակյալ կադրերի, չի բարդացնի մասնակցողների ընտանիքների սոցիալ-տնտեսական ու նաև բարոյահոգեբանական վիճակը: Վարժական հավաքներ կազմակերպվում են օրենքով սահմանված շրջանակներում: Փոփոխություններ կատարված չեն:
3 ՆԵԼԼԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 13.08.2021 14:58:05 1. Նախագծի 4-րդ կետում հստակեցման կարիք ունի այն, թե ո՞ր իրավական ակտով է սահմանված «..մարտական հերթապահության ներգրավման» օրենսդրական լիազորությունը, պարզ չէ, թե ի՞նչ իրավական հետևանք կարող է առաջանալ պահեստազորային կողմից պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում։ 2. Տարընթերցումից ու տարընկալումից, կոռուպցիոն և այլ ռիսկերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով՝ «Վարժական հավաքներ անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքը» առաջարկվում է սահմանել հստակ՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը. «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»։ 1. Լիազորությունը սահմանված է ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ: 2. Տարընթերցման կամ ռիսկերի առաջացման մասին խոսք չի կարող գնալ, որոշման նախագծի 6-րդ կետի իմաստը նրանում է, որ եթե կցագրված անձնակազմի և տրանսպորտային միջոցի կարիքը վերանում է, ապա անձնակազմը կարող է վարժական հավաքներից արձակվել, իսկ տրանսպորտային միջոցները վերադարձվել սեփականատերերին մինչև վարժական հավաքների սահմանված ժամկետը լրանալը: Փոփոխություններ կատարված չեն:
4 Tigran Zakaryan 15.08.2021 14:27:33 Կարծում եմ արդեն ժամանակն է, որ ՀՀ զինված ուժերը սկսեն պատրաստական աշխատանքներ տանել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հետ, որոնք ունեն դրա կարիքը և օրենքը նման քաղաքացիներին 6 անգամ կանչելու հնարավորություն է տալիս: Այն քաղաքացիները, ովքեր անցել են ծառայություն, ամբողջությամբ տիրապետում են Զենքի հետ վարվելուն և կռվի ժամանակ հենց այդ քաղաքացիներն են առաջինը մեկնելու ռազմաճակատ: Իսկ ի՞նչ է լինելու հետո, երբ բոլորը այլևս ի վիճակի չեն լինելու կռվեն, հերթը հասնելու է ասատվածներին, ովքեր կռվի ժամանակ պիտանի են, բայց ՊՆ դրանց մասին ամբողջությամբ մոռացել է: Ռեսուրսները ճիշտ տեղում պետք է օգտագործվեն: Այս և հետագա բոլոր նախագիծերը պետք է միտված լինեն միայն ու միայն ծառայություն չանցած քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործմանը:
5 Tigran Zakaryan 16.08.2021 15:02:13 Կարծում եմ արդեն ժամանակն է, որ ՀՀ զինված ուժերը սկսեն պատրաստական աշխատանքներ տանել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հետ, որոնք ունեն դրա կարիքը և օրենքը նման քաղաքացիներին 6 անգամ կանչելու հնարավորություն է տալիս: Այն քաղաքացիները, ովքեր անցել են ծառայություն, ամբողջությամբ տիրապետում են Զենքի հետ վարվելուն և կռվի ժամանակ հենց այդ քաղաքացիներն են առաջինը մեկնելու ռազմաճակատ: Իսկ ի՞նչ է լինելու հետո, երբ բոլորը այլևս ի վիճակի չեն լինելու կռվեն, հերթը հասնելու է ազատվածներին, ովքեր կռվի ժամանակ պիտանի են, բայց ՊՆ դրանց մասին ամբողջությամբ մոռացել է: Ռեսուրսները ճիշտ տեղում պետք է օգտագործվեն: Այս և հետագա բոլոր նախագիծերը պետք է միտված լինեն միայն ու միայն ծառայություն չանցած քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործմանը:
6 Կարեն Աբրահամյան 17.08.2021 10:25:36 Վարժական հավաքներին մասնակցածները վարձատրվելու՞ են,այդ ժամանակահատվածը հաշվարկվելու՞ է որպես ստաժ:
7 Մարտիկ Մարտիրոսյան 19.08.2021 15:28:47 Չնայած այն հանգամանքին, որ վարժական հավաքին կանչված անձը համարվում է զինծառայող, հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափ, սակայն վարժական հավաքին մասնակցելը կարող է ծանր ֆինանսական կացության մեջ դնել վարկային պարտավորություններ ունեցող զինապարտի ընտանիքի: Վարժական հավաքը պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի մասնակիցը հնարավորին քիչ ֆինանսական կորուստներ ունենա: Ներկայում պահեստազորի առաջին խմբում գտնվող շատ զինապարտներ ունեն վարկային պարտավորություններ, հիփոթեքային վարկեր, որոնք ՊՆ -ից ստացված գումարով չեն կարող վճարել: Ուստի առաջարկվում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի վարժական հավաքներին մասնակցող անձնանց վարկային պարտավորությունները ժամանակավորապես դադարեցի (տրվի վարկային արձակուրդ): Ընդունվել է ի գիտություն, առաջիկա օրենսդրական փոփոխությունների շրջանակներում անդրադարձ կկատարվի բարձրացված խնդիրների կարգավորման հարցին։ Փոփոխություններ կատարված չեն։
8 Մարտիկ Մարտիրոսյան 19.08.2021 15:28:47 Ներկայում մեծ թիվ են կազմում պահեստազորում հաշվառված ուսանողները (այդ թվում ավելի քան մեկ տարի առաջ զինվորական ծառայությունից արձակվածներ): Նրանց ուսումնական պրոցեսը կարող է խաթարվել վարժական հավաքների մասնակցելու համար: Ուստի առաջարկվում է, որ կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացնի ԲՈՒՀ ների և այլ կրթական հաստատություններին, որպեսզի վարժական հավաքների մասնակից ուսանողների համար կազմակերպվեն լրացուցիչ դասեր բաց թողնված դասաժամերը լրացնելու համար, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ մշակել և ուսումնական հաստատություններին առաջարկել, որ նրանց բացակայությունները և քննություններին չներկայանալը համարվեն հարգելի, ինչպես նաև նշանակվեն լրացուցիչ քննությունների օրեր: Ընդունվել է ի գիտություն, առաջիկա օրենսդրական փոփոխությունների շրջանակներում անդրադարձ կկատարվի բարձրացված խնդիրների կարգավորման հարցին։ Փոփոխություններ կատարված չեն։
9 Մարտիկ Մարտիրոսյան 19.08.2021 15:28:47 Ոչ "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքով, ոչ քննարկվող ՀՀ կառավարության որոշման նախագծով չի նախատեսվել վարժական հավաքներից ազատելու հնարավորություն: Սակայն հնարավոր է օբյեկտիվորեն լինեն իրավիճակներ, որ զինապարտը չկարողանա մասնակցել վարժական հավաքների: Առաջարկվում է մշակել չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան վարժական հավաքի մասնակցին ազատվել վարժական հավաքից ընտանեկան դրությամբ պայմանավորված (օրինակ՝ ընդտանիքի անդամի ծանր հիվանդություն (եթե խնամակալը հանդիսանում է զինապարտ), ինչպես նաև սույն որոշմամբ ստեղծել հանձնաժողով, ով կարող է եզրակացություն ներկայացնել անձին վարժական հավաքից ազատելու համար, և սահմանել, որ եզրակացության հիման վրա վերջնական որոշում կայացնում է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը: Ընդունվել է ի գիտություն, առաջիկա օրենսդրական փոփոխությունների շրջանակներում անդրադարձ կկատարվի բարձրացված խնդիրների կարգավորման հարցին։ Փոփոխություններ կատարված չեն։
10 lev ar 20.08.2021 09:39:40 Վարժական հավաքների մասնակիցների կողմից վարկային պարտավորություն(ներ) ունենալու դեպքում այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվաժում, վարկային պայմանագրով նախատեսված. կարգով, չափով և ժամկետում, վարժական հավաքների մասնակցի ֆիզիկապես բացակայելու պատճառով, իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, վարժական հավաքների մասնակիցը կունենա վարկային պայմանագրով նախատեսված վարկի տոկոսի , ի վնաս վարկառուի, վերանայման կամ գրավի առարկայի կորստի ռիսկեր: Իսկ այն պարագայում, երբ վարժական հավաքների մասնակցի, որպես եկամտի աղբյուր, աշխատավարձը բաղկացած է՝ աշխատավարձի ամսական դրույքաչափից և տվայալ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալից հաշվարկվող պարգևավճարից (բոնուսից), ինչը վարկատուն վարկը տրամադրելիս հաշվի է առնում որպես եկամուտ, վարժական հավաքների մասնակիցը այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվածի համար, օրենքով սահմանված կարգով՝ աշխատատեղի պահպանմամբ, որպես աշխատավարձ, գործատուի կողմից կստանա միայն աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրուքաչափի հաշվարկով, քանի որ հիշյալ անձի կողմից այդ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալի բացակյության պարագայում, գործատուի կողմից սահմանված կարգով չի կարող հիմնավորվել պարգևավճարի չափի հաշվարկը, իսկ վարժական հավաքների մասնակցության համար վճարները հնարավոր է ամբողջովին չծածկեն տվյալ անձի ամսական եկամտի ֆինանսական դիֆիցիտը, ինչը առաջացել է ոչ այդ հավաքների մասնակցի մեղքով: Այս հանգամանքը նույնպես կհանդիսանա վարկառուի կողմից իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարու պատճառ: Առաջարկվում է որոշման մեջ ավելացնել՝ 1. Վարժական հավաքների մասնակիցների կողմից ունեցած վարկ(երի) տոկոսի դրուքաչափերի պահպանում, 2. Վերոհիշյալ ֆինանսական դիֆիցիտի առաջացման դեպքում՝ հատուցում: Ընդունվել է ի գիտություն, առաջիկա օրենսդրական փոփոխությունների շրջանակներում անդրադարձ կկատարվի բարձրացված խնդիրների կարգավորման հարցին։ Փոփոխություններ կատարված չեն։