Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Շարժական հեռախոսակապի օպերատորների հանրային շարժական կապի ցանցերով կարճ հաղորդագրությունները (պետական մարմինների կամ այլ անձանց կողմից պատվիրված՝ տեղեկատվական, գովազդային կամ գործունեության բնույթով պայմանավորված այլ հաղորդագրությունները) բաժանորդներին ուղարկվում են հեռախոսակապի օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց կողմից։

Հաշվի առնելով շարժական կապի օպերատորների ցանցերով ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց միջոցով չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման դեպքերը (այդ թվում՝ պետական մարմինների կողմից չպատվիրված)՝ հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանության նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու նշված կարճ հաղորդագրությունների ուղարկման գործընթացը՝ նպատակ ունենալով հնարավորինս բացառել շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը։

Ելնելով վերոնշյալից մշակվել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը։

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով, առաջարկվում է սահմանել, որ շարժական հեռախոսակապի օպերատորի հանրային շարժական կապի ցանցով շարժական կապի բաժանորդներին օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց   կողմից կարճ հաղորդագրություններն ուղարկվում են օպերատորի կողմից նախապես գրանցված (համաձայնեցված) և հաստատված՝ կարճ հաղորդագրություն պատվիրողի կարճ անվանումներով (ալիասներ (sender name))։

Միևնույն ժամանակ, պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրություններն օպերատորի կողմից ուղարկվում են բացառապես պաշտպանված կապուղով և համապատասխան պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված՝ ՀՀ տարածքում գործարկվող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address), իսկ ինտերակտիվ ծառայություններ մատուցողի կողմից՝ նշված ալիասներով կարճ հաղորդագրությունների ուղարկումն օպերատորն ապահովում է ինտերակտիվ ծառայություններ մատուցողի կողմից անվտանգության ապահովման միջոցների որոշակի տեղեկությունների (ծառայություններ մատուցողի և պետական մարմնի միջև վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղու առկայության, կարճ հաղորդագրությունները ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի կողմից նախապես ամրագրված՝ ՀՀ տարածքում գործարկվող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address) ուղարկելու, սերվերները՝ ՀՀ տարածքում տեղակայված լինելու վերաբերյալ) ներկայացման դեպքում։

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հանրային շարժական հեռախոսակապի օպերատորների հետ:

  

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը։  

 

  • Քննարկվել է

    10.08.2021 - 26.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 528

Տպել