Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում իրականացվող ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների իրացման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացնել դիվիզիաների կազմալուծում, որի կապակցությամբ կրճատվելու են նաև դիվիզաների հրամանատարների պաշտոնները: Քանի որ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը սահմանված է որպես զինվորական ծառայության հիմնական պաշտոն, անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնի փոխարեն որպես հիմնական պաշտոն նախատեսել նույն խմբի հավասարեցված պաշտոն հանդիսացող՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական 4-րդ խմբի հիմնական պաշտոն սահմանված դիվիզիայի հրամանատարի փոխարեն նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության  Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը, որը հանդիսանում էր  այդ հիմնական պաշտոնին հավասարեցված պաշտոն, ինչպես նաև նախատեսվում է, որ որոշումից բխող հաստիքային փոփոխություններն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (դիվիզիաների հրամանատարների պաշտոնները կրճատվելու են աստիճանաբար՝ յուրաքանչյուր դիվիզիայի կազմալուծման հետ միաժամանակ, արդյունքում կատարվող փոփոխությունը փաստացի կգործի վերջին դիվիզիայի կազմալուծման և դրա հրամանատարի պաշտոնի կրճատման հիման վրա):

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    04.08.2021 - 20.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3356

Տպել