Հիշել նախագիծը

ԱՐԹՈՒՐ ՅՈՒՐԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----    2021 թվականի N –Ա

ԱՐԹՈՒՐ ՅՈՒՐԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Արթուր Յուրայի Ալեքսանյանին (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 29-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Ջրվեժ, Մայակի 37 շ., բն. 3):

 

 

   

Հայաստանի Հանրապետության

 Վարչապետի պաշտոնակատար՝                                                   Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՐԹՈՒՐ ՅՈՒՐԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Արթուր Յուրայի Ալեքսանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 Արթուր Յուրայի Ալեքսանյանը (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 29-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ջրվեժ, Մայակի 37 շ., բն. 3), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Տեսական ֆիզիկայի» լաբորատորիայում՝ աշխատելով որպես լաբորանտ:

Գիտական և գիտահետազոտական գործունեությունն առնչվում է լազերային ֆիզիկայի տեսական խնդիրների անալիտիկ լուծմանը և թվային մոդելավորմանը, մասնավորապես ալկալի ատոմների վրա հիմնված քվանտային փականների, փոխազդեցության տարբեր ռեժիմներում ատոմական բնակեցվածությունների և մագնիսական դաշտի ազդեցությամբ զեեմանյան ճեղքված ալկալիական ատոմի դիպոլային մոմենտների ուսումնասիրմանը:

 

 

 

 

Ա. Ալեքսանյանը 2021 թվականի հունիսի 19-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 049 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական  գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ատոմական անցումների և բնակեցումների ղեկավարումը լազերի հաճախության ծրման արագությամբ և մասնագիտական դաշտով» թեմայով: Հանդիսանալով Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի ասպիրանտ իրականացրել է գիտամանկավարժական գործունեություն:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

 

 Ակնկալվող արդյունքը.

«Արթուր Յուրայի Ալեքսանյանին» շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ա. Ալեքսանյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտահտազոտական և գիտաուսումնական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում

  «Արթուր Յուրայի Ալեքսանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Քննարկվել է

    28.07.2021 - 12.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3768

Տպել