Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«_____»_____________N ____-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով   և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը Կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք          կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1                          հավելվածի       աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 «

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

111.

Ավագ մասնագետ՝ անտառային պահպանության մասով

3.2

112.

Մասնագետ՝ անտառային պահպանության մասով                                                  

3.0

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է այն հանգամանքից,  որ ՀՀ անտառային օրենսգրքի 7.1-րդ հոդվածով ամրագրված Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) որոշ գործառույթներ առանձնահատուկ են (հերթափոխային, արագ արձագանքման և այլն) և քաղաքացիական ծառայողների միջոցով հնարավոր չէ իրականացնել։ Դրանք են՝

  • կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքները.
  • հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում ապահովում է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը.
  • կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.
  • Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ։

Վերոնշյալ գործառույթների իրականացման համար Կոմիտեի կառուցվածքում առաջարկվում է ստեղծել կառուցվածքային ստորաբաժանում, ինչի աշխատակիցները (բացառությամբ վարչության և բաժնի պետերի) կլինեն քաղաքացիական աշխատանք կատարողներ և նրանց հետ կկնքվի համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր։

 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց ցանկում, դրանում ներառելով՝

Ավագ մասնագետ՝ անտառային պահպանության մասով                                                  

Մասնագետ՝ անտառային պահպանության մասով

 

Պաշտոնական դրույքաչափի հաշվարկման գործակիցը առաջարկվում է համապատասխանաբար 3,2 և 3,0՝ հաշվի առնելով Կոմիտեի առկա ֆինանսական միջոցները։

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4․ Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին»  Կառավարության որոշման ընդունմամբ Կոմիտեում կներդրվի անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման և կանխարգելման արագ արձագանքման  կառուցվածքային ստորաբաժանում, ինչի շնորհիվ կիրականացվի անտառների պատշաճ պահպանության։

 

5․  Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում                         սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Քաղաքացիական աշխատանք կատարող անձանց ներգրավումը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից Կոմիտեին հատկացվող ֆինանսավորման շրջանակներում։

  • Քննարկվել է

    26.07.2021 - 13.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3982

Տպել