Հիշել նախագիծը

Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի № 493-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կառավարությունը որոշում է.             

  1. Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան արխիվ փոխանցելու կարգը սահմանելու մասին» № 493-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    20.07.2021 - 04.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3799

Տպել