Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի

 N 77-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-34-րդ հոդվածների համաձայն։ Նախագիծը մշակելիս  հաշվի է առնվել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ին կայացած նիստի ընթացքում քննարկված և հավանության արժանացած Կոտայքի մարզի Աբովյան  համայնքի 2  սուբվենցիոն ծրագրի վերաբերյալ Կոտայքի մարզպետի գրությունը (14.06.2021 թ. N 01 /11/03814-2021) և  Աբովյանի համայնքապետարանի բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 30.06.2021 թ. N Ք-2409)։  
Բյուջեն պլանավորելու ժամանակ նախատեսված չէր «Համայնքային  մայթերի հիմնանորոգում» և ««Աբովյանի N 5 մանկապարտեզ» և  «Աբովյանի N 9 միջհամայնքային մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մասնաշենքերի պատուհանների և դռների փոխարինում» ծրագրերը՝ որը Աբովյան համայնքի ավագանու կողմից  հավանության է արժանացել  Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 28-ի N 19-Ա և N 20-Ա որոշումների համաձայն։ Քանի որ բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը նախատեսված է իրականացնելու 2021 թվականի ընթացքում և հնարավոր չէր ծրագրային փոփոխություններ կատարելու, առաջարկվում է բյուջեում կատարել փոփոխություններ՝ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը ավելացնել  222 750.0 հազար դրամով, որից 171 050.0 հազար դրամը ավելացնել «Ասֆալտապատ փողոցների վերանորոգում» ծրագրի «5113» հոդվածին, իսկ 51700.0 հազար դրամը՝ «Նախադպրոցական կրթություն» ծրագրի  «5113» հոդվածին։  
Քանի որ բյուջեն կրում է նորմատիվ բնույթ, ուստի նրա մեջ կատարվող փոփոխության նախագիծը ևս կրում է նորմատիվ բնույթ։  
  

  • Քննարկվել է

    16.07.2021 - 01.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4356

Տպել