Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ կառավարության 2021 թվականի
____ __-ի N __ -Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
____ __-ի N __ -Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տևում է արդեն մեկ դարից ավել, իսկ մասնագետները այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը, քանի որ դրանց չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն` թմրամիջոցների տարածումը ու տարանցումը անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը անդրազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, հանդիսանում է պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն:
- Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-226-Ն կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որով մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի ՆԿ-226-Ն կարգադրության 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում, որոնց պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համագործակցում է գրեթե բոլոր գերատեսչությունների հետ:
- Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
- Բազմաթիվ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքը մնում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակները որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են: Ընդ որում, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ հանրապետության տարածքը օգտագործելով դրանց տարանցիկ տեղափոխման համար:
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային հանրության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է, որի դեմ պայքարը պահանջում է մարդկային և ֆինանսական հսկայական միջոցներ և պետությունների համատեղ ջանքեր և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես տարածական և խիստ հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթներ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են: Այնքանով, որ իրենց ծավալներով և մասշտաբներով ներառել են բոլոր աշխարհամասերը, ժողովուրդներին` անկախ վերջիններիս ազգությունից, սեռից, դավանանքից և սոցիալական պատկանելիությունից:
- Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈՂԱՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՈՒ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, 2020թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու բացահայտմանը:
- 2020թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 1226 դեպք, նախորդ տարվա 1088-ի դիմաց: Գրանցվելէաճ 138 դեպքով կամ 12.6%-ով: Բացահայտման տոկոսը կազմում է 43 /2019թ.` 54/:
- Հանցագործության1226 դեպքերից 532-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ/հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 24 իրացման դեպքով կամ 4.7 տոկոսով: /2019թ.` 508/:
- Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարչական իրավախախտումների 256 դեպք (նախորդ տարի` 299): Նվազումը կազմել է 43 դեպք կամ 16.8 տոկոս:
- Չնայածայն հանգամանքին, որ հաշվետու ժամանակահատվածում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի ցուցանիշները աճել են, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:
- 2019-2020թթ. ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ շարունակում է բարձր մնալ այս հանցատեսակի լատենտայնությունը և հանցավորության ամբողջական պատկերը չի արտացոլվում գրանցված հանցագործությունների քանակական ցուցանիշներում:
- 2019-2020թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների սխեմատիկ պատկերը հետևյալն է.
ՀՀ քր. օր-ի հոդվածներ |
2019թ. |
2020թ. |
դեպք +/- |
|
266-274 հոդվածներ |
1088 |
1226 |
+138 |
|
266 հ |
508 |
532 |
+24 |
|
Այդ թվում՝ |
266 հոդ. 1 և 2 մասեր |
419 |
436 |
+17 |
266 հոդ. 3 մաս |
76 |
88 |
+12 |
|
266 հոդ. 4 մաս |
13 |
8 |
-5 |
|
|
267 հոդ. |
3 |
35 |
+32 |
267.1 հոդ. |
163 |
222 |
+59 |
|
268 հոդ. |
339 |
341 |
+2 |
|
269 հոդ. |
1 |
2 |
+1 |
|
270 հոդ. |
0 |
0 |
0 |
|
272 հոդ. |
0 |
0 |
0 |
|
273 հոդ. |
74 |
94 |
+20 |
|
|
274 հոդ. |
0 |
0 |
0 |
- Նշվածդեպքերիցչբացահայտված են մնացել 409-ը /2019թ.` 270/, որից 236-ը` ՀՀ քր. օր-ի 266-րդ հոդվածի, 5-ը` 268-րդ հոդվածի, իսկ մնացածը՝ այլ հոդվածների հատկանիշներով:
- 2019-2020թթ. թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատասխանատվության ենթարկված անձանց սխեմատիկ պատկերը հետևյալն է.
|
անձինք |
տոկոսը |
անձինք |
տոկոսը |
|
Ընդամենը |
510 |
X |
490 |
X |
|
Այդ թվում՝ |
կին |
30 |
5,8 |
21 |
4.2 |
Օտարերկրացի |
46 |
9 |
23 |
4.7 |
|
Նախկինում դատապարտված |
10 |
1,9 |
6 |
1.2 |
|
Անչափահաս |
10 |
1,9 |
4 |
0.8 |
|
18-ից 24 տարեկան |
45 |
8,8 |
40 |
8.1 |
|
25-ից 29 տարեկան |
65 |
12,7 |
65 |
13.3 |
|
30-ից 49 տարեկան |
269 |
52,7 |
240 |
49 |
|
49-ից բարձր |
121 |
23,7 |
141 |
28.8 |
- Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձաքննության ներկայացված անձանց օրգանիզմներում հայտնաբերված թմրամիջոցները` ըստ խմբերի.
2018թ. 2019թ.
|
անձինք |
տոկոսը |
անձինք |
տոկոսը |
Ընդամենը |
571 |
X |
498 |
X |
կաննաբիս |
394 |
69 |
379 |
76.1 |
ափիոն |
41 |
7,1 |
28 |
5.6 |
սինթետիկ |
132 |
23,1 |
91 |
18.3 |
կոկաին |
4 |
0,7 |
0 |
0 |
Հիշյալ անձանց տարիքային կազմը հետևյալն է`
2018թ. 2019թ.
|
անձինք |
տոկոսը |
անձինք |
տոկոսը |
|
Ընդամենը |
571 |
X |
498 |
X |
|
Այդ թվում՝ |
կին |
17 |
2,9 |
8 |
1.6 |
օտարերկրացի |
11 |
1,9 |
5 |
1 |
|
անչափահաս |
15 |
2,6 |
10 |
2 |
|
18-ից 25 տարեկան |
97 |
16,9 |
124 |
24.8 |
|
26-ից 35 տարեկան |
173 |
30,3 |
150 |
30.2 |
|
35-ից բարձր |
286 |
50,2 |
214 |
43 |
- ՀամաձայնՀՀառողջապահության նախարարության <<Կախվածությունների բուժման ազգային կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացրած տվյալների 01.01.2020թ. դրությամբ <<թմրամոլ>> ախտորոշմամբ հաշվառման մեջ են 7209 անձ, որոնցից 4532՝ կաննաբինոիդային, 2671-ը` օփիոդային, 6-ը` կոկաին խմբի թմրամոլներ են:
- Հայաստանի Հանրապետությունում «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից» ծրագրի շրջանակներում 31.12.2019թ. դրությամբ Երևան քաղաքում հաշվառված են 290 շահառու, Վանաձորում` 14-ը, Գյումրիում` 10-ը, Կապանում` 16-ը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում` 169:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Սույն ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ տարեկան ծրագրերով սահմանված ուղղությունները:
- Սույն ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և իրականացվում են պահպանելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի6-րդ հոդվածովսահմանված սկզբունքները:
- Ելնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթներից` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակներ են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների և այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.
4) նվազեցնել և վերջնականապես զրոյական դարձնել անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամիջոցների գործածումը:
- Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում.
2) օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, մասնավորապես` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծություն, դրանց կատարելագործում, համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
3) թմրամոլության առաջնային կանխարգելում, թմրամոլության նվազեցում` դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով.
4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցում.
5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպում, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգման համակարգի ներդրում.
6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացում և ամրապնդում.
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի օգտագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում.
8) պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում.
9) թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում, քանի որ աշխարհի բազում երկրներում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, ինչն իրենից ահռելի վտանգ է ներկայացնում:
- Սույն ծրագրով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով` Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում և իրականացնում են տարբեր միջոցառումներ: Մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը.
2) Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
- ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2022 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`
1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին` միաժամանակ ապահովելով դրանց կիրառելիությունը: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային շարունակական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961թ., 1971 թ., և 1988 թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.
2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.
3) զարգացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.
4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.
5) բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ` հատկապես ռիսկային խմբերում.
6) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում` կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.
7) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.
8) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, թմրամոլության դեմ պայքարի թեմաներով սեմինարներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:
- ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
- Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.
2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ.
4) այլ աղբյուրներ:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`
1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին,
2) բնակչության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը,
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում` սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգությունների նկատմամբ հսկողության ուժեղացումը,
4) միջազգային համագործակցության ամրապնդում և կապերի սերտացում,
5) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,
6) նարկոլոգիական հիվանդների բուժման որակի և արդյունավետության բարձրացումը,
7) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը,
8) նյութատեխնիկական բազայի վերազինումը կնպաստի ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետազոտման և նույնացման օպերատիվությանը, մասնավորապես` ծխախառնուրդներում` սփայսերում, սինթետիկ կաննաբինոիդների հայտնաբերմանը, քանի որ առկա տեխնիկան շատ հնամաշ է և հետագա օգտագործման համար գրեթե անպիտան:
-
Քննարկվել է
15.07.2021 - 30.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6150
Տպել