Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2021 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման՝

1) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում նաև ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

  • տվյալ մասնագիտության գծով «Web of Knowledge» կամ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում առնվազն մեկ՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ
  • Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն երկու՝ առանց համահեղինակների և առնվազն մեկ՝ առավելագույնը 5 համահեղինակ ունեցող՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու, կամ
  • միջազգային գիտական կամ գիտակրթական, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության պետական, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական, «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցանակներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգև ունենալու հանգամանքը:
  1. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված մագիստրատուրայի կրթական ծրագրերի համար քաղաքացու ունեցած նույն նշանակալի նվաճումները չեն կարող ներկայացվել նաև ասպիրանտուրայի կրթական ծրագրերի համար:»:

2) ձևով սահմանված նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը ուժը կորցրած ճանաչել:

3) 9.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2 կետը.

Նշանակալի նվաճում է համարվում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում ավիացիոն բարձրագույն ուսումնական հաստատություններում օդաչուի մասնագիտությամբ սովորելու հանգամանքը:

  1. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից, իսկ 3-րդ կետը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.07.2021 - 23.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5164

Տպել