Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետև՝ Նախագիծ/ ընդունումը պայմանավորված է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ։

Մինչև 2016 թվականը ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով Համատիրությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը, այդ թվում ստուգումները և պատասխանատվության միջոցների կիրառումը իրականացրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը (լիազորությունները դադարեցվել են համաձայն ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2016 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 431-ն և 2013 թվականի հունիսի 13-ի N 624-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1384-Ն որոշման), իսկ 2017 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում համատիրությունների նկատմամբ վերահսկողական գործառույթներ չեն իրականացվում:

Նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում համատիրությունների ոլորտում վերահսկողության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հանգամանքով, որոնք կնպաստեն համատիրությունների գործունեությունը դարձնել թափանցիկ` տարեկան գործունեության մասին հաշվետվություններ հրապարակելու միջոցով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

            «Համատիրության մասին» ՀՀ օրենքի /այսուհետև` Օրենք/ 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի (այսուհետ` շենք) բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  համատիրության սեփականությունը ձևավորվում է նրա անդամների կողմից մուծված փայավճարներից, ինչպես նաև համատիրության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից:

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Համատիրության գործունեության ընթացքում առաջացած միջոցներն օգտագործվում են դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

ՀՀ տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ մինչդեռ նրանց նկատմամբ վերահսկողական գործառույթներ սահմանված չեն: Եվ քանի որ համատիրությունները պետք է գործեն Օրենքով, «Բազմաբնակարան շենքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև գործունեությունը պետք է իրականացվի կանոնադրական նպատակներին համապատասխան, ապա անհրաժեշտություն է առաջանում սահմանել վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին և սահմանել գործունեության մասին հաշվետվողականության ապահովման կարգ և ժամկետներ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հիմնական նպատակն է` հնարավորություն ընձեռել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, որպես ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, ստեղծել համատիրությունների կողմից հաշվետվությունների հրապարակման մեխանիզմներ և իրականացնել վերահսկողություն վերջիններիս գործունեության նկատմամբ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար համատիրությունների մասով վերահսկողական գործառույթների իրավական հիմքերի ամրագրում, ՀՀ համատիրությունների գործունեության բնագավառը կարգավորող օրենքների պահանջների լիարժեք ապահովում:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Այլ տեղեկություններ առկա չեն

  • Քննարկվել է

    06.07.2021 - 22.07.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4825

Տպել

Առաջարկներ`

Կամո Խաչատրյան

21.07.2021

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԸ հանել քննարկումից: 1. Քննարկման ներկայացնել ոչ միայն Համատիրության, այլ նաև բազմաբնակարան շենքի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով ստեղծված այլ մարմինների գործնեությունը վերահսկող միասնական պետական լիազոր մարմինի վերաբերյալ առաջարկություն: 2. Կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվող գործունեության մասին տարեկան հաշվետվությունում, ներառել նաև յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ անվան դիմաց տարեկան մուտք եղած դրամական միջոցների, ծախսերի և դրամական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն: 3. Օրենսդրությամբ սահմանել ընդհանուր ժողովներում որոշումներ ընդունելու ժամանակ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման ընթացակարգ,ինչպես նաև շինության սեփականատերերի և շենքի կառավարման մարմնի միջև հաղորդագրությունների փոխանակման կանոններ ու եղանակներ: Գտնում եմ նաև` բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների աշխատանքի բարելավման,թափանցիկության բարձրացման և նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ միասնական պետական վերահսկողության մեխանիզմներ ներդնելու համար, նոր հայացակարգային մոտեցումների ընդունման անհրաժեշտություն կա:

Տեսնել ավելին