Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________   2021 թվականի N __________-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի  13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2020  թվականի  ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 1337-Ա  որոշման  հավելված 1-ի՝

      1)  3-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

      2)  4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ի կետ հետևյալ բովանդակությամբ՝

«4.1. Էրիկ Մերուժանի Կլեջյան (ծնվ.՝ 30.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան 3, բն. 44, Ամստերդամի Վրիժ համալսարան) տալ տարկետում մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության   կառավարության  2020  թվականի  օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հաստատված կարգի 13-րդ կետից՝ ըստ որի՝ սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ  8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում  դիմել է սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:

 

 

  Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

    Էրիկ Մերուժանի Կլեջյանն ընդունվել է Ուտրեխտի համալսարանի բակալավրիատ և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման հավելված 1-ի 3-րդ 1-ին ենթակետով մինչև ուսումնառության ավարտը` 2023 թվականի ձմեռային զորակոչ, Էրիկ Մերուժանի Կլեջյանին տրվել է տարկետում: Քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունում` Ամստերդամի Վրիժ համալսարանում, մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականին,  ուսումնառության  համար:

   «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2020  վականի օգոստոսի 13-ի             N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Էրիկ Կլեջյանը հնարավորություն կուենան իր ուսումնառությունը ավարտելու ներկայանալ զինվորական կոմիսարիատ 2024 թվականի ամառային ձմեռային զորակոչին:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N   1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Էրիկ Կլեջյանին նոր ուսումնական հաստատությունում ավարտելու ուսումնառությունը:

     «Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

            

 

  • Քննարկվել է

    01.07.2021 - 17.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4084

Տպել

Առաջարկներ`

Էրիկ Կլեջյան

09.07.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ ինձ տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Նույն որոշմամբ սահմանվել էր, որ որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Նշված տեղեկանքը որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվել է զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, որի հիման վրա ստացել եմ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Կապված համալսարանի փոփոխության հետ, այս նախագծով սահմանվում է տարկետման նոր ժամկետ՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Սակայն, որոշման նախագծով չի սահմանվում զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում համալսարանի կողմից տրամադրված տեղեկանքի ներկայացման ժամկետներ։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է, որ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ, և մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը այդ տեղեկանքը ներկայացնելու դեպքում տարկետման ժամկետը կշարունակեր գործել, իսկ չներկայացնելու դեպքում այն կդադարեն և ես կզորակոչվեմ ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչին։ Հետևաբար, կարծում եմ, որ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնելու դեպքում իմ տարկետման ժամկետը կշարունակի գործել և 2021 թվականի ձմեռային զորակոչին զորակոչվելու անհրաժեշտություն չի առաջանա։ Այնուամենայնիվ, եթե համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելու համար անհրաժեշտ է սահմանել նոր ամսաթիվ, ապա խնդրում ենք սույն որոշման նախագծում ավելացնել համապատասխան դրույթ, որով կսահմանվի, որ այդ տեղեկանքի՝ զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում ներկայացնելու ժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։

Տեսնել ավելին