Հիշել նախագիծը

«Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հավաստագրով հաստատվելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 13.07.2018թ. թիվ 49 որոշման (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 10.07.2020թ. թիվ 57 որոշմամբ նախատեսված փոփոխություններով, որոնք տարածվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 23.07.2019թ. թիվ 126 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների վրա) (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 25-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դրույթների կիրարկման անհրաժեշտությամբ, մասնավորապես` Որոշման 25-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները իրենց ազգային օրենսդրությամբ կարող են սահմանել այն դեպքերը, որոնց պարագայում Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս կարող է հաստատվել նույն կանոններին համապատասխան ապրանքների ծագման հայտարարագրով:

Ներկայումս Որոշման 25-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրով նախատեսված՝ ծագմամբ պայմանավորված ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման դեպքում նույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված միջազգային պայմանագրերի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող համանման ապրանքների ծագումը մաքսային հայտարարագրման ժամանակ առանձնաշնորհային առևտրում կիրառվող ապրանքների ծագման սերտիֆիկատ (հավաստագիր) ներկայացնելիս լրացուցիչ հաստատվում է Որոշմամբ հաստատված կանոնների համապատասխան ապրանքների ծագման սերտիֆիկատով (հավաստագրով) կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված դեպքերում Որոշման համապատասխան ապրանքների ծագման հայտարարագրով (առանց պարտադիր ներկայացնելու նույն որոշմամբ հաստատված կանոններով նախատեսված ապրանքների ծագման սերտիֆիկատ (հավաստագիր):  

  • Քննարկվել է

    01.07.2021 - 16.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3165

Տպել