Հիշել նախագիծը

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 կետով ամրագրված միջոցառումների կատարման և «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաև նպատակաուղղված է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4.1-րդ և 12-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դրույթների ապահովմանը։ 

Աղբավայրերի շահագործումը կարգավորվում է տարբեր նորմատիվ իրավական ակտերով՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներով, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության Հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով, սակայն բացակայում է աղբավայրերի համապարփակ կառավարման օրենքը։

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կապահովի  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա սահմանել աղբավայրերի շահագործման ընթացքում հսկողության և շրջակա միջավայրի մշտադիտարկումների իրականացման ընթացակարգը։ 

Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված հսկողությունը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, իսկ մշտադիտարկումների իրականացումը կապահովի թափոնների տեղադրման վայրի ազդեցության գոտում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մշտադիտարկումների արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության դրանց վերանայումը։

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    30.06.2021 - 15.07.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3840

Տպել

Առաջարկներ`

Թագուհի Հակոբյան

30.06.2021

Առաջարկում եմ ավելացնել հոդված հետևյալ շարադրությամբ. «Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը» բառերը», քանի որ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորած տեսչական մարմինը։

Տեսնել ավելին