Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» թիվ 113-Ն Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-243-Ն օրենքի 2-րդ հոդվածով, որի համաձայն՝ Ոստիկանությունն այլևս լիազորված չէ արտաբյուջետային միջոցներ ձևավորելու: Բացի այդ, ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1444-Լ որոշմամբ ՀՀ ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալը լուծարվել է, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հոսպիտալին վերաբերող կարգավորումները հանել որոշումից: Միաժամանակ, բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը վերանայման կարիք ուներ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նոր խմբագրությամբ է սահմանվում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը, այն համապատասխանեցնելով ներկիայիս օրենսդրությանը և տեղի ունեցած փոփոխություններին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը կհապատատասխանեցվի գործող օրենսդրությանը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
23.06.2021 - 08.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6278
Տպել