Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՍԵՐՈԺ ԳԵԳԱՄՈՎԻՉ ԳԵՂԱՄԻ ԹԻԹԻԶՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԼԵՎՈՆԻ ԿՈՉԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՐՈԺ ԳԵԳԱՄՈՎԻՉ  ԳԵՂԱՄԻ ԹԻԹԻԶՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԼԵՎՈՆԻ ԿՈՉԿԱՆՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի մայիսի 21- ի № 107-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Սերոժ Գեգամովիչ  Գեղամի  Թիթիզյանին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի մայիսի 31-ի № 114-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել  Սերգեյ  Լևոնի Կոչկանյանին    «Սերոժ Գեգամովիչ  Գեղամի  Թիթիզյանին  և Սերգեյ  Լևոնի Կոչկանյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սերոժ Գեգամովիչ  Գեղամի  Թիթիզյանը  և Սերգեյ  Լևոնի Կոչկանյանը  հանդես  են  գալիս Հայաստանի ֆուտբոլի  մինչև 21 տարեկանների  հավաքական թիմում    մասնակցելու են ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարարին  և 2023 թվականի Եվրոպայի առաջնության  ընտրական փուլերին:   

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Սերոժ Գեգամովիչ Գեղամի  Թիթիզյանին  և Սերգեյ  Լևոնի Կոչկանյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Սերոժ Գեգամովիչ  Գեղամի  Թիթիզյանը  և Սերգեյ  Լևոնի Կոչկանյանը  հաշվառված է Երևանի  թիվ 2  զինվորական կոմիսարիատում:

  • Քննարկվել է

    22.06.2021 - 12.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5044

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: