Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայումս  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդյունաբերական պարկերին վերաբերող  սահմանումներ/հասկացություններ առկա չեն։

 Տվյալ դեպքում հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս  Նախարարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականությունը նախատեսում  է դրանց կառուցում, ուստի անհրաժեշտ է որպես առաջին քայլ սկսել համապատասխան ստանդարտներ մշակելու գործընթացից։

 Նշված նորարարական ենթակառուցվածքային օբյեկտների կազմակերպման և գործարկման միասնական պահանջներ ձևավորելու ու ազգային ստանդարտով հաստատելու, դրա հիման վրա հետագայում նորմատիվ իրավական ակտ, ինչպես նաև արտոնությունների և պետական ​​աջակցության տրամադրման թափանցիկ մեխանիզմներ նախատեսող օրենսդրություն մշակելու համար  անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն։

  • Քննարկվել է

    15.06.2021 - 30.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3816

Տպել