Հիշել նախագիծը

ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

-----    2021 թվականի N –Ա

 ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Հմայակ Վահանի Մանուկյանին (ծնվ.՝ 1995 թվականի հունվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլբենկյան 1., բն. 27):

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հմայակ վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Հմայակ Վահանի Մանուկյանը (ծնվ.՝ 1995 թվականի հունվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Գյուլբենկյան 1, բն. 27), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում՝ իրկանացրել է գիտահետազոտական գործունեություն հոգեբանության ոլորտում:

2021 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 064 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հաշտարարի գործունեության արդյունավետությունը պայմանավորող անձնային և սոցիալ-հոգեբանական գործոնները քաղաքացիաիրավական վեճերի լուծման համատեքստում թեմայով:

Աշխատում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանության» ամբիոնում որպես դասախոս՝ դասավանդելով «Հոգեբանություն» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:

Ունի բազմաթիվ տպագրված հոդվածներ հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

   Ակնկալվող արդյունքը.

  «Հմայակ Վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Հ. Մանուկյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական, գիտաուսումնական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով, աշխատելու Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

 Միաժամանակ «Հմայակ Վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

     ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

  • Քննարկվել է

    09.06.2021 - 25.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3624

Տպել