Հիշել նախագիծը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեության՝ վայրի պահանջ չնախատեսող տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիազոր մարմնին դիմելու և պարզեցված ընթացակարգով թույլտվություն ստանալու օրենսդրական կարգավորում սահմանելու անհրաժեշտությամբ: 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն զբաղվել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության համապատասխան տեսակով բացառապես ՀՀ կառավարության թույլտվությամբ։ Արդյունքում՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կազմվում է ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ և ներկայացվում ՀՀ կառավարության քննարկմանը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից բիզնեսին, այդ թվում և օտարերկրյա իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման քաղաքականություն:

4․ Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության/լիցենզիայի տրամադրում՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելով։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար պահանջվող ընթացակարգերի դյուրինացումը՝ բացառելով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պահանջը:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

  • Քննարկվել է

    09.06.2021 - 01.07.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3746

Տպել