Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------  --------------------- 2017 թվականի N     -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելումասին» N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի աղյուսակի 3-րդ սյունակում «էկոնոմիկայի», «էներգետիկայի և բնական պաշարների» և «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «տնտեսական զարգացման և ներդրումների», «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» և «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
  • 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 2-րդ կետում՝

     ա. «Թույլտվություն» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Թույլտվություն՝ հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):».

    բ. «Թույլտվություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք:».

    գ. «Լիազոր մարմին» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Լիազոր մարմին՝ լիցենզիա կամ  թույլտվություն կամ եզրակացություն տրամադրելու կամ ծանուցումներ գրանցելու իրավասություն ունեցող մարմին:».

    դ. «Հայտատու» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` ֆիզիկական անձ, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության ձևակերպման, ծանուցումների գրանցման նպատակով:».

    ե. «Լիցենզիայի կատարում» բառերը փոխարինել «Լիցենզիայի (թույլտվության, եզրակացության, ծանուցման) կատարում» բառերով, իսկ «տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ  լիցենզիայով նախատեսված պայմաններով» բառերը փոխարինել «տրված (ձևակերպված) լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության կամ ծանուցման հիման վրա տվյալ փաստաթղթերով նախատեսված պայմաններով» բառերով.

    զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Լիցենզավորման գործընթաց՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման, ծանուցումների գրանցման գործընթաց:»:

  • 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի՝

     ա. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3-օրյա ժամկետում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և ՀՀ օրենսդրությամբ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ եզրակացություններ պահանջվում են:».

բ. 5-րդ կետում «Լիցենզիաները և թույլտվություններն» բառերը փոխարինել «Լիցենզիաները, թույլտվություններն և եզրակացությունները» բառերով.

գ. 6-րդ կետում «Լիցենզիաների և թույլտվությունների» բառերը փոխարինել «Լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների» բառերով.

դ. 7-րդ կետում «թույլտվություն» բառից հետո լրացնել «եզրակացություն» բառը.

ե. 3-րդ բաժնում «թույլտվությունների» բառից հետո լրացնել «և եզրակացությունների» բառերը.

զ. 24-րդ կետում «թույլտվությունները» բառից հետո լրացնել «և եզրակացությունները» բառերը.  

  • 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 25-րդ կետում՝

ա. «Թույլտվությունները» բառը փոխարինել «Եզրակացությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,  անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը), իսկ թույլտվությունները» բառերով.

բ. 1-ին ենթակետում «գրանցման համարը,» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը).».

գ. 2-րդ ենթակետում «անհատ ձեռնարկատերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը կամ ֆիզիկական անձը» բառերով.

  • 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի՝

     ա. 26-րդ կետում «Թույլտվության» բառից հետո լրացնել «եզրակացության» բառը.

     բ. 27-րդ կետում «մասնակիցը» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձը» բառերը, «թույլտվության» բառից հետո՝ «կամ եզրակացության» բառերը, «թույլտվությունը» բառից հետո՝ «կամ եզրակացությունը» բառերը, իսկ «մասնակցին» բառից հետո՝ «կամ ֆիզիկական անձին» բառերով.

    գ. 28-րդ կետում «թույլտվությունները» բառից հետո լրացնել «կամ եզրակացությունները» բառերը.

    դ. 29-րդ կետում «թույլտվության» բառից հետո լրացնել «, եզրակացության» բառը, «գործունեության մասնակցի» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերը, իսկ «թույլտվության» բառից հետո՝ «կամ եզրակացության» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    26.07.2017 - 11.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1404

Տպել