Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

Հ Ր Ա Մ Ա Ն  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-L որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 1-րդ կետից հանել «հայտարարություն հրապարակելու» բառերը:

2) Հավելվածի 3-րդ կետից հանել «18 տարին լրացած» բառերը, ինչպես նաև 2-րդ ենթակետի «որոշման» բառը փոխարինել «որոշմամբ հաստատված N 1 հավելվածի» բառերով:

3) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ «Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասնակիցների` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պահանջները հավասարապես բավարարելու դեպքում, մրցութային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելիս, կարող են հաշվի առնվել նաև նշված լրացուցիչ չափանիշները»:

4) Հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված ծրագրով պատահական ընտրված 5 թեկնածուներից` մրցույթի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրը` հետևյալ հարաբերակցությամբ`

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանձնաժողովում.

ա. երկուսը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

բ. երկուսը` Երևան քաղաքի ավագանու անդամ.

գ. մեկը` տվյալ համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության ներկայացուցիչ (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ):

2) ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի հանձնաժողովում.

ա. երկուսը` համապատասխան մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ.

բ. մեկը` համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայող).

գ. մեկը` համայնքի ավագանու անդամ.

դ. մեկը` տվյալ համայնքում կամ մարզում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպության ներկայացուցիչ (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ):

3) Համապատասխան համայնքապետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը, մրցույթի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրը, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

4) Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կետում նշված հարաբերակցությունը:

5) Հանձնաժողովի կազմը հաստատվում է համայնքի ղեկավարի (համայնքի ղեկավարի պաշտոնակատարի) որոշմամբ: Համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի աշխատակազմից նշանակվում է լիազորված անձը: Լիազորված անձն իրականացնում է Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը, մրցույթի մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:

6) Մրցույթից առաջ գումարված աշխատակարգային նիստում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

7) Մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:

8) Մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

9) Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները.

ա. Երևանի քաղաքապետին առաջադրվում են Երևանի քաղաքապետարանից, Երևան քաղաքի ավագանու և Երևան քաղաքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ) կողմից:

բ. ՀՀ մարզերի համայնքների ղեկավարներին առաջադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի աշխատակազմից, համապատասխան համայնքի ավագանուց, համապատասխան համայնքապետարանից, տվյալ համայնքում կամ մարզում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպության (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ) կողմից:

10) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներով պետք է ներկայացվեն.

ա. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ոլորտային առնվազն երկու ներկայացուցիչ, Երևան քաղաքի ավագանու բոլոր անդամները և Երևան քաղաքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ) առնվազն երեք ներկայացուցիչ:

բ. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի աշխատակազմի ոլորտային առնվազն երկու ներկայացուցիչ, համապատասխան համայնքի ավագանու բոլոր անդամները, համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի առնվազն հինգ ներկայացուցիչ, տվյալ համայնքում կամ մարզում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպության (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ) առնվազն երեք ներկայացուցիչ:

11) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները՝ յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն) և այլն:

12) Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կողմից տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

13) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո, համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը ցուցակները տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների  և զետեղում է համապատասխան համակարգչային ծրագրում:»:

5) Հավելվածի 10-րդ կետի 5-րդ պարբերությունից հանել «,սակայն համայնքի ղեկավարը Հանձնաժողովի կազմում անդամ ներգրավելու համար կազմակերպություններին հարցում է անում Մրցույթի անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ» բառերը:

6) Հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «: Եթե փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը» բառերը:

7) Հավելվածի 19-րդ կետը «իրավական ակտերի ցանկը» բառերից հետո լրացնել «և հոդվածները (բաժինները, գլուխները, մասերը,կետերը) բառերով»:

8) Հավելվածի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ «Աշխատակազմը, Մրցույթը հայտարարելուց առաջ, համակարգչում զետեղված ծրագրում մուտքագրում է Մրցույթի հարցազրույցի փուլի համար մշակված հարցաշարը, որի հարցերը պետք է կազմված լինեն տվյալ կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերից: Յուրաքանչյուր մրցույթի հարցազրույցի փուլի համար ծրագիր պետք է մուտքագրվի առնվազն 50 հարց:»:

9) Հավելվածի 20-րդ կետում «կայանալը» բառը փոխարինել «սկսվելը» բառով:

10) Հավելվածի 21-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝  «Համայնքի ղեկավարը եռամսյա ժամկետում ընդունում է որոշում նոր մրցույթ անցկացնելու մասին:»:

11) Հավելվածի 31-րդ կետում «Մասնակիցներին տալիս է»  բառերը փոխարինել «յուրաքանչյուր Մասնակցի տրամադրում է» բառերով:

12) Հավելվածի 32-րդ կետից հանել «և ամփոփաթերթերը»  բառերը:

13) Հավելվածի 61-րդ կետում «համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի»  բառերը փոխարինել «նախագահի» բառով:

14) Հավելվածի 72-րդ կետը «պայմանագիր՝ 5 տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավել, քան անձի 65 տարին լրանալը» բառերով:

15) Հավելվածի ողջ տեքստում «հանձնաժողովի քարտուղար» բառերը փոխարինել «լիազորված անձ» բառերով»:

 

 

             Ս.Պապիկյան

           պաշտոնակատար

 

  • Քննարկվել է

    03.06.2021 - 19.06.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5048

Տպել