Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  • Կարգավորման ենթակա ոլորտի սահմանումը, առկաիրավիճակը.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքով փոփոխություն է կատարվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»  2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) և 14-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվել է հետևյալ կերպ.

ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2) Կարգավորման նպատակները.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:

Մասնավորապես գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման կարգը առավել հստակեցվել է ոլորտի վերահսկողությունը առավել օպերատիվ իրականացնելու նպատակով:

Համապատասխանաբար սահմանվել է նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը (սահմանվել է նաև գովազդային վահանակի սեփականատիրոջը չհայտնաբերելու դեպքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը):

  • Ակնկալվող արդյունքը.

Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգի հետ կապված հարաբերությունները։

  • Ակտինորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին»  2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մաս:

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  • Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Արտաքին գովազդ տեղադրելու վերաձևակերպման թույլտվության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.06.2021 - 18.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3985

Տպել