Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

          Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը ներառում է նաև միջազգային
կազմակերպությունների հետ համագործակցություն, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի
ՆԱՏՕ-ի և այլն: Բացի այդ, հակաականային գործունեության ոլորտում
ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է լինում ներգրավել միջազգային
դոնորներին, որոնք կամ միջազգային կազմակերպություններ են, կամ առանձին
երկրներ:
      Հակաականային գործունեության ոլորտում միջազգային համագործակցության առումով ՀՀ արտաքին գործերի նախարարության դերը կարևոր է՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատու պետական կառավարման մարմին, որը համակարգում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացվող նախագծով նախատեսվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագիծն ընդունվելու դեպքում կամրապնդվի հակաականային գործունեության ոլորտում Հայաստանի արդյունավետ և արտաքին քաղաքականության առումով ճիշտ համագործակցության իրականացումը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  • Քննարկվել է

    31.05.2021 - 16.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3906

Տպել