Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Գրիգորյան 21.05.2021 19:48:27 Նախագծից մի կարևորագույն պահ է բաց մնացել, որ պետք է լրացվի: Հիմնադրամների մասին օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է. <Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (ժամանակավոր կառավարիչ)>: Այսինքն, օրենքը պարտադրում է, որ այս նույն որոշման մեջ լինի նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը: Բոլորի համար պարզ է, թե սա ինչքան կարևոր խնդիր է, թե ով է նշանակվելու ժամանակավոր պաշտոնակատար, ինչը պարտադիր պետք է ավելացվի նախագծում, որովհետև օրենքի պահանջ է: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցին նախագծում անդրադարձ չի կատարվել, հաշվի առնելով, որ նախագիծը վերաբերում է ՀՊՏՀ վերակազմակերպմանը (այլ ոչ նոր հիմնադրմանը): Կառավարիչ-ռեկտորի հետ աշխատանքնային հարաբերությունները կկարգավորվեն Աշխատանքային օրենսգրքի համաձայն: