Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հասմիկ Ղուկասյան 20.05.2021 17:20:15 Ողջունելի է, որ նվազագույն շեմը 5000 բնակչից իջել է 2000-ի, սակայն ցանկալի է, որ բոլոր համայնքներում լինեն մասնագետ սոցիալական աշխատողներ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ներդրումները,ներդրում են երկրի ընդհանուր անվտանգության և պաշտպանության․ զարգացման մեջ։ Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով, մինչև 2000 բնակիչ ունեցող համայնքում, նախատեսվում է սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիք ունենալ՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանու որոշման համաձայն։
2 Artur Amiraghyan 20.05.2021 18:36:10 Առաջարկ անողներին միայն մեկ հարց ունեմ համայնքների ֆինանսկան վիճակի ուսումնասիրություն արե՞լ են։ Եթե պետությունը համայնքի համար պարտադիր բան է սահմանում, ուրեմն պետք է վճարի դիմաց: Իմ կարծիքով, եթե համայնքն ինքնուրույն գիտակցի դրա անհրաժեշտությունը, ապա իր միջոցներով պետք է ֆինասնավորի, իսկ եթե պետությունն է պահանջ դնում, ուրեմն պետք է ֆինանս հատկացնի: Առաջարկությունը չի ընդունվել։ Համայնքներում սոցիալական աշխատողների թվի ավելացումն իրականացվում է ի շահ համայնքի։ Դրա արդյունքում համայնքների օգուտները բազմապատիկ անգամ գերազանցելու են համայնքի սոցիալական աշխատողներին վճարվելիք աշխատավարձերին։
3 Artur Amiraghyan 20.05.2021 18:54:30 Այս հոդվածը հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրության 186 հոդվածի 2-րդ մասին: Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից: Առաջարկությունը չի ընդունվել։ ՀՀ Սահմանադրության 186-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է Համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորություններին, իսկ ներկայացված նախագիծը պատվիրակում չի ենթադրում։