Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------- 2021 թվականի N --------- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածի`

1) 7-րդ կետում  «Սայաթ-Նովայի 1» բառերը փոխարինել «Մարկ Գրիգորյան փողոց, հ. 2» բառերով,

 2)  14-րդ կետում՝

ա. «խորհրդի անդա­մների թիվը 24 է» բառերը  փոխարինել  «խորհրդի անդամների թիվը  20 է » բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն   «Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին»,

3) 14.1 կետի «գ» ենթակետում «25 տոկոսը» թիվը և բառը փոխարինել «10 տոկոսը» թվով և բառով,

4)  14.3  և 14.4  կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ 

«14.3. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):

14.4. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների  ներկայացուցիչներ  (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:

2.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման հավելվածի՝

1) 18-րդ կետում՝

ա. «խորհրդի անդա­մների թիվը 24 է » բառերը  փոխարինել  «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն՝

   «Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին»,

2) 18.1 կետի «գ» ենթակետում «25 տոկոսը» թիվը և բառը փոխարինել «10 տոկոսը» թվով և բառով,

3) 18.3  և 18.4  կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «18.3. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):

18.4. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների  ներկայացուցիչներ  (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման հավելվածի՝

1) 3-րդ կետում հանել «(ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32, բացառությամբ Երևանի պետական համալսարանի) բառերը,

2) 4-րդ կետի «գ» ենթակետում «25 տոկոսը» թիվը և բառը փոխարինել «10 տոկոսը» թվով և բառով,

3) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝­

«6.Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):

7. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:

4.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-իN 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«13. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 20 է։ Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ։ Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս):

5.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«17. ԳՊՀ-ի խորհուրդը կազմված է 20 անդամից՝

 1) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 2-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից՝ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ԳՊՀ-ի գիտական խորհրդում.

3) ԳՊՀ-ի ռեկտորը չի կարող լինել ԳՊՀ-ի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 5-ը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների և մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները ։ ԳՊՀ-ի խորհրդի անդամ կարող են առաջադրվել բարձր առաջադիմությամբ սովորողները.

5) ԳՊՀ-ի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին.

6) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 11-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից.

7) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 2-ը լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների  ներկայացուցիչներ  :

8) Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին։»։

 

  • Քննարկվել է

    20.05.2021 - 05.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4876

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

24.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդն անընդունելի է համարում 2021 թ.-ի մայիսի 20-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը Հանրապետության նախագահը վիճարկել է՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան, և օրենքը պետք է քննարկման առարկա դառնա Սահմանադրական դատարանում։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող երեք պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։ Ուստի, նման պայմաններում միևնույն կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ այլ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի և կառավարության որոշման սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Տեսնել ավելին