Հիշել նախագիծը

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրեն­քում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի պահանջով:

Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել և բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահմանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը:

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից, գործունեության այդ տեսակի համար ենթակա են լիցենզավորման՝ Առողջապահության նախարարության կողմից: Թեպետ լիցենզավորման համար գործող պահանջները ներառում են տեխնիկական և մասնագիտական որակավորման նվազագույն պահանջները, այնուամենայնիվ՝ լաբորատոր գործելակարգային որակին պահանջները ոչ լիցենզավորման գործընթացով, ոչ էլ այլ գործիքների կիրառմամբ չի ապահովվում: Առողջապահության ոլորտում դեռևս ներդրման գործընթացում են ռեֆերենս լաբորատորիաների, որակի մենեջերների ինստիտուտները, որակի արտաքին գնահատման ազգային ծրագրերում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ լաբորատորիաներ, լաբորատոր ախտորոշիչ մասնագետների և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերում ներառված չեն որակի ապահովման մոդուլներ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և բժշկական լաբորատորիաներում կիրառվող թեստ-հավաքածուների, ստանդարտ նմուշների նկատմամբ չկա հետշուկայական որակի հսկողություն, ինչը Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։

Որակի կառավարման համակարգի ներդրումը ԲԿ-ների համար ռազմավարական որոշում է, որը կարող է նպաստել գործունեության արդյունքների բարելավմանը և ամուր բազա ապահովել կայուն զարգացման նախաձեռնությունների համար:

ՈԿՀ-ն մի համակարգ է, որը ներառում է վստահելիության, արդյունավետության և մատուցվող ծառայությունների, արդյունքների շարունակական կատարելագործում: ՈԿՀ-ի ներդրման նպատակն է՝

  • ձեռք բերել շահառուներին՝ գործող օրենսդրական և նորմատիվ իրավական պահանջներին բավարարող ծառայությունն անընդմեջ մատուցելու ունակություն,
  • ստեղծել հնարավորություններ՝ շահառուների բավարարվածության բարձրացմանն ուղղված,
  • ջանքերն ուղղել դեպի ռիսկը և հնարավորությունները՝ կապված կազմակերպության միջավայրի և նպատակների հետ,
  • ունակ լինել ցուցադրել ՈԿՀ սահմանված պահանջներին իր համապատասխանությունը:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Լաբորատոր գործունեություն իրականացնող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների լաբորատոր-ախտորոշիչ գործունեության ոլորտում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացի, մշտադիտարկման և գնահատման պահանջները:

 3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Առողջապահական համակարգի լաբորատորիաներում հետազոտությունների արդյունքների ճշգրտության, անժամանակավրեպության և վստահելիության ապահովում և շարունակական բարելավում, ինչը կնպաստի բնակչության առողջության պահմանմանը և հիվանդությունների բացահայտմանը և կանխարգելմանը: ՈԿՀ-ի ներդրումը թույլ է տալիս ԲԿ-ի ղեկավարությանն օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը՝ հաշվի առնելով որոշումների երկարաժամկետ և կարճաժամկետ հետևանքները, ապահովել միջոցներ՝ ծառայությունների մատուցման ժամանակ կանխատեսվող ու անկանխատեսելի հետևանքները բացահայտելու և կառավարելու համար:

  • Քննարկվել է

    20.05.2021 - 05.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5557

Տպել