Հիշել նախագիծը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1․ Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական  ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։

Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը  կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս շուկայում առկա նորարարական  ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ չեն սահմանված և ԵԱՏՄ և ազգային տեխնիկական օրենսդրությամբ։ Այդ արտադրանքը մարդու առողջության համար կարող է վտանգ ներկայացնել, ուստի ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված ցանկում կատարվել են փոփոխություններ և 67-րդ տողով տվյալ արտադրանքը ավելացվել է, որպես տեխնիկական կանոնակարգման ենթակա օբյեկտ։ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակված վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է սույն նախագիծը։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Քանի որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ամրագրված է, որ անդամ պետությունը կարող է սահմանել պարտադիր պահանջներ (տեխնիկական կանոնակարգեր) միայն այն արտադրանքի նկատմամբ, որը ներառված է ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված ցանկում, ուստի այդ ցանկում նոր արտադրատեսակով (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների)  ավելացման արդյունքում մշակվել է ազգային նոր տեխնիկական կանոնակարգ։

4Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի նախագծի նպատակը նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը:

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը և համապատասխան տեխնիկական կանոնակարգի առկայությունը, ինչպես նաև  մարդու առողջության համար վտանգի ռիսկերի նվազեցումը:

7 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

  • Քննարկվել է

    20.05.2021 - 05.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4115

Տպել