Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերը:

  1. Կարգավորմաննպատակըև բնույթը  

Նշված հարցը կարգավորելու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով գործող որոշման 3-րդ հավելվածը նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշերում, բացի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից, կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում։

Այսպես, մեկ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման դեպքում ֆիզիկական անձանց հատկացման համար նախատեսված հաշվառման համարանիշերի 100%-ի հատկացման պարագայում՝

  • Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի վաճառքից կանխատեսվող եկամուտը կկազմի 7,898,200,000 դրամ,
  • համարանիշերի հատկացումից (12․000 դրամ) եկամուտը կկազմի 686,368,000 դրամ,
  • տեխ․անձնագրերից եկամուտը (6․000 դրամ + 5․000 դրամ)  կկազմի 628,254,000 դրամ։

Ընդհանուր կանխատեսվող եկամուտը՝ 9,212,822,000 դրամ։

Արդյունքում, կապված մեկ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման հետ, հաշվառման համարանիշերի տպագրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կարիք է ծագելու տարեկան ձեռք բերվող հաշվառման համարանիշերի խմբաքանակի չափը մեծացնել, որի արդյունքում կանխատեսվող ծախսը կկազմի՝ 261,625,988 դրամ։

Այն հանգամանքի հաշվառմամբ, որ նախագծով ակնկալվում է հաշվառման համարնիշերի թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։  

Սույն որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները 2021թ կկազմի 28633448 ՀՀ դրամ, 2022թ՝ 49085910 ՀՀ դրամ, 2023թ՝ 39268728 ՀՀ դրամ, 2024թ՝ 34360137 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջեի ծախսը 2021թ կկազմի 813133 ՀՀ դրամ, 2022թ՝ 1393943 ՀՀ դրամ, 2023թ՝ 1115154 ՀՀ դրամ, 2024թ՝ 975760 ՀՀ դրամ։  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    13.05.2021 - 28.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4902

Տպել