Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 15.05.2021 12:34:27 Հիմնականում համաձայն ենք առաջարկվող օրինագծի հետ: Այդուհանդերձ խնդրահարույց է մնում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի մ ի շարք կարգավորումներ կապված գովազֆդային վիճակախաղի կազմակերպման հետ: Վիճակախաղի այդ տեսակից հետ կապված իրավակարգավորումները խիստ թերի են և խթան են հանդիսանում ՀՀ բնակչությանը զանգվածային կարգով խաբելու և հարստահարելու համար: Այդ մասին մեր կազմակերպության տարբեր բողոքները ՀՀ ֆինանսների նախարարությաւն և ՀՀ ՊԵԿ արժանանում են քամհարական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից՝ ոչ արդար դատաքննության: Կարծիք է ձևավորվում, որ ՀՀ պետական կառավարման և իրավապահ մարմինները կոլեկտիվ համաձայնության մեջ են գտնվում ոչ բարեխիղճ ու օրինապահ գործարարների հետ և համաձայնեցված կերպով թողտվություն են տալիս վերջիններիս՝ խաբկանքվ հարստահարելու ՀՀ բնակչությանը: Այդ կապակցությամբ կից ուղարկում եմ իմ նամակներն ու ՀՀ ՖՆ և ՊԵԿ պատասխաններն մեր կազմակերպության բողոքներին և խնդրում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ ընդունվել է ի գիտություն Գովազդային վիճակախաղի կազմակերպման հետ կապված խնդիրները հնարավոր է քննարկել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորության դեպքում՝ համապատասխան նախագծերի մշակման շրջանակներում: