Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի N 23 որոշմամբ հաստատված եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների մասով ազատականացման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդաշնակեցնել ԵՏՄ անդամ երկրների տվյալ ոլորտի օրենսդրությունը, մասնավորապես  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման 1-ին կետով սահմանված «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի ներդաշնակության ապահովումը՝ կարգավորելով օդերևութաբանության և  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայությունների մատուցման իրավասություն ունեցող անձանց հաշվառման ռեեստրի ստեղծման և վարման հարցերը:

    2.Առաջարկվող կարգավորման բնույթը

   «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և  լիազոր մարմնին օդերևութաբանության և  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու  անհրաժեշտությամբ:

    3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

    4. Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Օրենքի ներդաշնակեցում ԵՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը։

    5. Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

  «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    08.05.2021 - 24.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Միջազգային հարաբերություններ, Արտակարգ իրավիճակներ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4936

Տպել