Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության  և  գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2019  թվականի    ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման հավելված 2-ի՝

    1)  1-ին կետի 102-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

    2)  2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

   4) «Դավիթ Գուրգենի Գրիգորյան, ծնվ.՝ 25.09.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 14/4, բն. 17, Միլանի Բոկոնի համալսարան: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության  2018  թվականի  ապրիլի 12-ի  N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ»:

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ       ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության   կառավարության  2019  թվականի   հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2019 թվականի  հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ    ունեցող       քաղաքացիներին          շարքային     կազմի     պարտադիր    զինվորական     ծառայության     2019      թվականի   ամառային       զորակոչից   տարկետում   տալու մասին»     N 912-Ա    որոշման   հավելված   2-ում   տեղ  գտած ուսումնառության  ժամկետի ավարտի  փոփոխության   անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

   Դավիթ Գուրգենի Գրիգորյանն ընդունվել է Միլանի Բոկոնի համալսարանի մագիստրատուրան և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման հավելված 2-ի 1-ին կետով մինչև ուսումնառության 2021 թվականի ամառային զորակոչ Դավիթ Գուրգենի Գրիգորյանին 102-րդ ենթակետով տրվել է տարկետում:

    Դ. Գրիգորյանին տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը,  քանի որ ուսումնառության ավարտի ժամկետի վերաբերյալ նախկինում տեղեկանք չի ներկայացվել: Սակայն նրա ուսումնառությունը բուհի կողմից տրված տեղեկանքով ավարտվում է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, որի արդյունքում բուհից ներկայացված տեղեկանքի և որոշման միջև առաջացել է հակասություն։

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած անճշտությունը, և Դ.Գրիգորյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու 2021 թվականի ձմեռային զորակոչին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N    912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ  հնրավորություն կընձեռնվի  քաղաքացի Դ.  Գրիգորյանին  ավարտելու ուսումը:

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    05.05.2021 - 21.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4572

Տպել