Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիան, հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:

 

 

  • Քննարկվել է

    04.05.2021 - 19.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1048

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ավետյան

07.05.2021

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի դիսպոզիցիան առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Պաշտոնական փաստաթղթեր կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող կարևոր այլ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հափշտակելը, շորթելը, ինչպես նաև դրանք ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով․․․»։ Ստացվում է ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքը օբյեկտիվ կողմից պետք է իրականացվի պաշտոնական փաստաթղթեր կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող այլ փաստաթղթերը, դրոշմները և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները հափշտակելով, շորթելով, ինչպես նաև դրանք ոչնչացնելով, վնասելով կամ թաքցնելով, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ այլ անփնական շահագրգռվածությունից ելնելով։ Սույն հոդվածով որպես որակյալ հատկանիշ նախատեսվել է հոդվածի առաջին մասով կատարված արարքը որի արդյունքում պատճառվել է խոշոր վնաս, իսկ արարքն առավել վտանգավոր է դիտվում եթե պատճառվել է առանձնապես խոշոր վնաս։Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնական փաստաթղթերը կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող այլ կարևոր փաստաթղթերը, դրոշմներն ու կնիքները, անկախ իրենց եզակիության հազվագյուտ հանդիսանալու, դժվար վերականգնվելու, կամ վերականգնելու անհնարինության աստիճանից կամ հանցավոր ոտնձգության հետևանքով պետության, կազմակերպության և անձին պատճառված ոչ նյութական վնասի արժեքի մեծությունից, չունեն այնպիսի նյութական արժեք, որպիսի պայմաններում հնարավոր լինի հանցագործությունը որակել առաջարկվող հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, վարույթն իրականացնող մարմինը պետք է արարքը որակի հոդվածի 1-ին մասով; Գտնում եմ, որ նման մոտեցումը սխալ է և ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի բովանդակությանը, այսինքն տվյալ դեպքում հանցավոր ոտնձգությամբ վնասվող օբյեկտի նշանակությունը և հանցավոր ոտնձգության համար նախատեսվող պատասխանատվությունը ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց, էականորեն խախտվում է պատժի կամ պատասխանատվության համաչափության սկզբունքը։ Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը․․․։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ արարքի հանրային վտանգավորության աստիճանը չի համապատասխանում հանցավորին նկատմամբ նշանակված պատժին, այսինքն առկա է բացահայտ անհամաչափություն, կարելի է վստահաբար պնդել, որ վերոնշյալ հոդվածի 3-րդ մասով հաստատված պատժի նպատակներին հասնելու մասին խոսք գնալ չի կարող։ Բացի այդ, պետք է նկատ ունենալ, որ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված օբյեկտիվ կողմի հատկանիշների մեջ առկա է անհամապատասխանություն, մասնավորապես, «․․․հաշվառման համարանիշներ հափշտակելը, շորթելը․․»։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քրեական իրավունքի տեսությամբ հափշտակությունը ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելն է, շորթումը ինքնին հափշտակության դրսևորման ձևերից մեկն է, ուստի առաջարկում եմ «հափշտակելը, շորթելը» բառերը փոխարինել «ցանկացած եղանակով հափշտակելը» բառերով, որն ավելի ընդգրկուն է և ավելի համապատասխան հոդվածի բովանդակությանն ու ոգուն։

Արա Սաղումյան

05.05.2021

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «վնասելը» բառից հետո փակագծում ավելացնել հետևյալ բառերը․ «(բացառությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների վնասման դեպքերի)»։

Արտակ Պողոսյան

04.05.2021

Ներկայացված նախագիծը մեղմ է, մասնավորապես վերջերս տեղի ունեցող պետհամարանիշների հարցում: Կանխավ անձը տեղյակ լինելով իր հանցագործության համար սահմանված պատիժը ընդամենը տուգանքն է, այլ ոչ թե «ձեռքի կտրումը» բավարար զսպող հանգամանք չէ:

Տեսնել ավելին