Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է  Պետական գույքի կառավարման կոմիտեին: Բաժնետոմսերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին 20.12.2017թ.-ի հանձնման-ընդունման ակտով: Նշված որոշումներով ընկերությանը տրամադրվել է 2,147,058.9 հազ.դրամի բյուջետային վարկեր, որոնք ենթակա են մարման սկսած 2021 թվականի հունիսի 10-ից։

Ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով, նախագծով սահմանվում է ընկերությանը տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել երկու տարով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկերի գումարները, ՀՀ կառավարության որոշումների համաձայն, ծախսվել են ընկերության շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ) աշխատանքների իրականացման, ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով։ Վերջիններս նախատեսված էր ավարտին հասցնել և ընկերությունը գործարկել 2014 թվականին։ Համաձայն ընկերության կառավարչի ներկայացրած մաստեր-պլանի, 2015 թվականին ընկերության գործարկելու պայմաններում, նախատեսված էր սկսել վարկերի մարումն ըստ ՀՀ կառավարության որոշուների ժամանակացույցի, սակայն, տարբեր հանգամանքներից կախված ընկերության գործարկումը հետաձգվեց անորոշ ժամկետով և ՀՀ կառավարության կողմից կատարվեցին մայր որոշումների փոփոխություններ՝ վարկերի մարման ժամկետների երկարաձգման համար։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից, սակայն մինչ այժմ չի աշխատում իր ողջ ներուժով՝ թե՛ ՊԷՏ/ՀՏ հետազոտությունների մասով (Կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը), թե՛ նոր ծրագրերի իրականացման մասով (այդ թվում՝ Կենտրոնի առաջիկա ուղղություններից մեկը հանդիսացող՝ ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը):

Վերջիններս, նաև երկրում տիրող համաճարակային սահմանափակումների ու հետպատերազմական ծանր տնտեսական և սոցիալական խնդիրների առկայության հետևանք են:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Վարկային պարտավորությունների մարման իրատեսական ժամանակացույցի սահմանում։

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի ողջ ներուժով աշխատելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արդյունավետ մասնավորեցմանը:

  1. 5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
  2. 6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում:

Բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Համաձայնեցվել է ՀՀ առողջապահության և ՀՀ ֆինանսների նախարարությունների հետ։

  • Տևողություն

    03.05.2021 23.05.2021
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 249

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: