Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.04.2021 10:35:33 ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին Հոդվածը հանել, քանի որ Նախագծով սահմանվող «երթուղային թերթիկ» հասկացությամբ երթուղային թերթիկ փաստաթղթին ներկայացվող պահանջները ամբողջությամբ կրկնում են ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «ճանապարհային թերթիկ» հասկացությամբ ճանապարհային թերթիկ փաստաթղթում ներկայացվող պահանջները: Համապատասխանաբար կանոնավոր ուղևորափոխադրումներում նույնաբովանդակ երկու փաստաթղթի կիրառումը համարում ենք ոչ նպատակահարմար: Օրենքի նախագծի մշակողները կամ տեղյակ չեն, որ նախկինում ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էր «երթուղային թերթիկ» հասկացությունը և այն 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ հանվեց, քանի որ երթուղային թերթիկի տրամադրումը պարունակում էր կոռուպցոն ռիսկեր, կամ նախագծի հեղինակները ցանկանում են օրենքով լծակ տրամադրել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին և «Երևանտրանս» ՓԲԸ-ին փոխադրողներից գանձել գումարներ: Կարելի է փաստել, որ նշված ՓԲԸ-ները կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայումս չեն մատուցում պայմանագրով նախատեսված համապատասխան ծառայություններ կամ դրանք մատուցում են թերի: Այսինքն կանխատեսվում է որ օրենքի նախագծի ընդունման դեպքում փոխադրողները օրենքով պարտավորված կլինեն նշված ՓԲԸ-երից ստանալ «երթուղային թերթիկ» և վճարել «մատուցվող» ծառայությունների դիմաց վճար, հակառակ դեպքում փոխադրողին նշված ՓԲԸ-ները չեն տրամադրի երթուղային թերթիկ, ինչի արդյունքում փոխադրողը կամ չի իրականացնի փոխադրում կամ կիրականացնի առանց երթոուղային թերթիկի և տեսչական մարմնի կողմից կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների իրավունքից զրկման: Ներկայումս կիրառվում է ճանապարհային թերթիկ, որը մասամբ լրացվում է փոխադրողի, մասամբ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից և դրա հիման վրա է իրականացվում վերահսկողական գործառույթների մի մասը: Փոփոխության արդյունքում լուրջ վնաս կհասցվի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, ինչն էլ չի կարող չանդրադառնալ ուղևորների սպասարկման որակի վրա: Սակայն այս փոփոխությունը, նախագծի հեղինակները հիմնավորում են արդյունավետ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ և երթակարգավարական ծառայությունների բարելավմամբ և անօրինական փոխադրումների բացառմամբ, այսինքն նախատեսվում է արդյունավետ վերահսկողություն իրականացնելու կամ անօրինական փոխադրումները բացառելու համար փոխադրողի համար ավելացնել վարչարարությունը և գանձել գումարներ: Կարծում ենք, որ նշված փոփոխությամբ ոչ թե կկանխվեն անօրինական փոխադրողները, այլ օրինապաշտ կանոնավոր ուղևորափոխադրողների նկատմամբ կիրականացվի տոտալ վերահսկողություն: Անհրաժեշտ է, գիտակցել, որ տվյալ պարագայում վերահսկողությունը պետական գործիքակազմ է և այն չպետք է իրականացվի օրինական փոխադրողի հաշվին կամ նրան վնաս պաճառելով: Ինչ վերաբերվում է հիմնավորման այն մասին, որ խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ապա ենթադրվում է, որ նախագծի հեղինակները տեղյակ են, որ բազմաթիվ գործեր են քննվում դատարաններում, համաձայն որոնց վիճարկվում է փոխադրողների կողմից վերը նշված ՓԲԸ-երին, չմատուցված կամ թերի մատուցված ծառայությունների դիմաց պայմանագրային վճարները չվճարելու մասին և հիմնականում դատարանների կողմից վճիռները կայացվում են ի օգուտ փոխադրողներին: Նախագծով առաջարկվում է կիրառել պետական լծակ, որի միջոցով պետական կամ համայնքային ՓԲԸ-երի կողմից չմատուցող կամ թերի մատուցվող ծառայությունների դիմաց փոխադրողից կգանձվի գումար՝ խախտել այն հիմնական սկզբունքը երբ երկու տնտեսվարող սուբյեկտ՝ փոխադրողները և երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպությունները գտնվելով պայմանագրային հարաբերություններում չստացած ծառայությունների կամ ստացած ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում հարցը լուծում են դատական կարգով: Առաջարկում ենք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից ընդհանրապես չգանձել երթակարգավարական ծառայությունների մատուցման համար գումար, քանի որ երթակարգավարական ծառայությունները հիմնականում միտված են վերահսկողական գործառույթների իրականացման և երթուղային ցանցերի ձևավորման համար, որոնք էլ պետական գործառույթներ են: Միաժամանակ երբ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պայմանագիր կնքելու պարտավորություն, ինչով էլ նախատեսվում է փոխադրողից գումարի գանձում և ՀՀ օրենքով նախատեսված չէ վճարների տեսակները, չափը, վճարման կարգը, ապա տվյալ տիպի վճարների գանձումը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը: Կարծում եմ, որ օրենքի նախագիծը մշակողները ծանոթ չեն երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրերի բովանդակությանը, օրինակ «Երևանտրանս» ՓԲԸ-ին վերապահված գործառույթների մի մասը առավել բարձր իրավական ակտերով «Երևանտրանս» ՓԲԸ-ն իրավասու չէ իրականացնել, իսկ վերապահված գործառույթների մյուս մասը չի իրականացնում պատշաճ կարգով: Հերտևաբար առաջարկվում է Երևանի քաղաքապետարանին դադարեցնելու ինքնագործունեությամբ զբաղվող «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործունեությունը, կամ վերանայելու «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործառույթները և մատուցվող ծառայությունների շրջանակը, միաժամանակ ապահովելով դրանց տրամադրումը փոխադրողներին: Առաջարկվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մշակելու «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի զարգացման ռազմավարություն, թե չէ այդ կառույցն էլ փոխադրողից սպասարկման ծառայությունների մատուցման գումար է պահանջում անգամ առանց սկզբնակետում և վերջնակետում երթակարգավարական կետ ունենալու, էլ ուր անդրադառնանք ավտոկայանային կամ ավտոկայարանային ծառայությունների մատուցմանը: Գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Օրենսդրական փոփոխության արդյունքում կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը և կբացառվեն անօրինական փոխադրումները։
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.04.2021 10:35:33 2. Էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միասնական համակարգի ներդրման գաղափարը առաջարկել է «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահը, չնայած որ ներկայացված նախագծում համապատասխան փոփոխությունը առաջարկել է Երևանի քաղաքապետարանը, սակայն գտնում եմ, որ հասկացության սահմանելու անհրաժեշտություն չկա, քանի որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունը, երթակարգավարական ծառայության ձևերից մեկն է: Կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում ՏՏ համակարգերի կիրառումը, տվյալ պարագայում Էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միասնական համակարգին անցումը ողջունելի է, կարծում եմ, որ արդյունավետ համակարգի ներդրումը հնարավորություն կտա վերահսկողության հիմնական մասը իրականացնել էլեկտրոնային եղանակով, օրինակ չվացուցակների կատարումը, երթուղու ուղեգծի պահպանումը, ինչը իր հերթին կբերի մարդկային գործոնի ու կոռուպցոն ռիսկերի գրեթե լիարժեք բացառմանը, հնարավորություն կստեղծի բոլոր փոխադրումների նկատմամբ միաժամանակ և անընդհատ իրականացնել վերահսկողություն (ներկայումս իրականացվում է ռիսկայնության հիման վրա), կրճատելով վերահսկողական և երթակարգավարական գործառույթներում ներգրաված անձանց քանակը և ամենակարևորը կբարձրացնի ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման որակը: Հետևաբար էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միասնական համակարգի ներդրման պարագայում անիմաստ է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառ լրացուցիչ փաստաթղթերի ներմուծումը, կարծում եմ, որ նշված համակարգը ընդհակառակը պետք է միտված լինի փաստաթղթերի կրճատմանը և դրանց թվայնացմանը: Կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառի կազմակերպման և վերահսկողության գործընթացի թվայնացումը աստիճանական բնույթ է կրում։ Ուստի ներկա օրենսդրական ակտերում փաստաթղթային գործընթացների կարգավորումներումների վերաբերյալ դրույթները անհրաժեշտ են։ Ոլորտի կարգավորումների ամբողջովին թվայնացումից հետո կվերանայվի օրենսդրական դաշտը։։
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.04.2021 10:35:33 Օրենքի նախագծի 3-րդ Հոդվածից «12-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ» ենթակետում ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել <<կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը։» բառերը հանել, իսկ 1-ին մասի «<<ը» ենթակետում <<կազմակերպման» բառից հետո լրացնել <<իրավունքի տրման» բառերը, իսկ <<հաջորդող յուրաքանչյուր տարվա համար» բառերը հանել» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչել» բառերով, քանի որ տուրք չվճարելը չի կարող երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ, այդ նույն սկզբունքով կարելի է երթուղու սպասարկման իրավունքից զրկել հարկային մյուս պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։ Միաժամանակ բազմիցս առաջարկվել է նշված տուրքի տեսակը հանել, քանի որ նույն գործունեության համար անթույլատրելի է գանձել մեկից ավելի հարկ կամ տուրք: Ընդունվել է մասնակի Նախագծում սահմանվել է դրույթ 12-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչելու մասին
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.04.2021 10:35:33 Օրենքի նախագծի 2-րդ Հոդվածը հանել, Օրենքի նախագծի 4-րդ Հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 2. 21-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը և էլեկտրոնային թվային ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց կողմից լիազորված կազմակերպությունների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործողություններն էլեկտրոնային ձևով իրականացնելու տեխնիկական պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը:»: Կարգավորումը նախատեսված է նախագծի 2-րդ հոդվածով
5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.04.2021 10:35:33 Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել շրջանառությունից: Քանի որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ընդունվել են մասնակի, ուստի ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը շրջանառությունից հանելու հիմք չկա։